Պարզվում է` Բրիթնի Սփիրսը մեծ “սեքսուալ ախորժակ” ունի /վիդեո/
Փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսի նախկին թիկնապահ Ֆեռնանդո Ֆլորեսը հայտնել է, որ կբացահայտի աստղի ինտիմ կյանքի գաղտնիքները իր գրքում:
Նախկին թիկնապահի խոսքով` երգչուհին մեծ “սեքսուալ ախորժակ” ունի, որը նա հագեցնում է համերգային շրջագայությունների ժամանակ` կազմակերպելով խմբակային սեքս եւ լեսբիական գինարբուքներ:
Շրջագայությունների Սփիրսը երիտասարդ ու գեղեցիկ աղջիկներ եւ տղաներ է տանում իր հետ, որոնք ‘համատեղությամբ” պարում են պարային խմբում:
Ֆլորեսը հայտնել է նաեւ, որ մի անգամ լուսանկար է գտել, որտեղ Սփիրսը զվարճանում է ջակուզիում մերկ աղջիկների հետ:
Թիկնապահի գրքով արդեն շատերն են հետաքրքրվել: Ամերիկյան մի խոշոր հրատարակչություն միլիոն դոլար հոնորար է առաջարկել հեղինակին, որը մտադիր է գիրքը հրատարակել Սփիրսի` իր նախկին գործակալ Ջեյսոն Տրավիկի հետ ամուսնության ժամանակ:
Ավելի վաղ նախկին թիկնապահը երգչուհուն մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ: Նա պնդում էր, որ Սփիրսը հաճախ մերկ սեթեւեթում էր իր առջեւ: Նա նաեւ պնդում էր, որ սիրելի աստղը դաժանորեն է վարվում սեփական երեխաների հետ: