Ոստիկանությունն արձագանքեց մեր հրապարակմանը

Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, թե իբր Երեւանի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է: Տեղեկացնում ենք, որ նշված արագաչափ սարքը փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում, հանվել է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի սպասարկումն իրականացնող ‘Սեքյուրիթի Դրիմ’ ընկերության կողմից՝ տեխնիկական պատճառներով, սարքի ամրացման դետալի մեխանիկական թերությունը շտկելու նպատակով, եւ մինչեւ շաբաթվա վերջը դարձյալ կտեղադրվի […]