07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Փաստաբանների կայքը գրանտո՞վ էր աշխատում

Հայաստանի փաստաբանների պալատի կայք-էջը արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում: Henaran.am-ի տեղեկություններով, կայքը գործում էր դրամաշնորհային ծրագրով, եւ ֆինանսավորումից հետո դադարեցվել է գործունեությունը: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը մեր զրույցում հերքեց տեղեկությունը:

“Կայքը ֆինանսական խնդիրներ չունի, կայքը չեն կոտրել, պարզապես տեխնիկական որոշ անհարթություններ են : Մասնագետներն աշխատում են”,-ասաց Ռ. Սահակյանը` չհամաձայնելով, որ մի քանի օրվա պատմություն ունի խնդիրը:

Փաստաբանների պալատի նախագահն ասաց, որ խնդիրը միայն այսօր է ծագել: Ռուբեն Սահակյանը հուսով է, որ արդեն վաղվանից կայքը հասանելի կլինի բոլորին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ