20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2012

ՀՀԿ-ն առաջատարն է. Առավոտ

” Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն”-ն ուսումնասիրություն է կատարել 720 մարդու շրջանում: Հարցվողների 45%-ը չի մասնակցելու ընտրություններին: Իսկ մասնակցողների 26%-ը քվեարկելու է ՀՀԿ-ին, 21%-ը` ԲՀԿ-ին, 14%-ը ՕԵԿ-ին, 11%-ը ՀԱԿ-ին, 9%-ը ՀՅԴ-ին, 7 %-ը “ժառանգությանը”, 12 %-ը այլ կուսկացություններին: Հարցումը կատարվել է հունվարի 20-ից փետրվարի 9-ը ժամանակահատվածում: Հարցվողների 34%-ը հավատում է, որ ընտրությունները կլինեն արդար: Կենտրոնի մասնագետների […]

Տիկին Սիլվան որոշել է` մանկապիղծին Կանադա են տանելու. Ժողովուրդ

Գործարար Սիլվա Համբարձումյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել Կանադա: Ըստ Համբարձումյանի`մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն այնտեղ կշարունակի ապաքինման գործընթացը: “Այնպես որ, մինչեւ նրա կինը`Մադլեն Թաշճյանը, մտածում է դատական նիստերին ներկա լինել-չլինելու մասին, այդ ընթացքում պլանավորում են նաեւ Սերոբին երկրից դուրս հանել”,-ասել է Համբարձումյանը: “Ժողովուրդը” հիշեցնում է, […]

Քոչարյանն ու Օհանյանը հաշտվեցին. Հայացք

Երեկ Երեւանւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանն ու “Հրապարակ” օրաթերթը /գլխ. խմբագիր Արմինե Օհանյան/ հաշտություն կնքեցին` կողմերի դիմումների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է “Հայացք” օրաթերթը եւ հիշեցնում, որ Ռոբերտ Քոչարյանը թերթից պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Միաժամանակ հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցել 6 մն դրամ, […]

ԲՀԿ-ն մեծամասնականով 25 տեղ է ուզում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի իշխանական աղբյուրների, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն մտադիր է մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել միայն 20-25 ընտրատարածքներում:  Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում  ոչ հերքել եւ ոչ հաստատել է տեղեկությունները: “Քննարկումները մեծամասնական առաջադրումների վերաբերյալ դեռեւս ավարտված չեն”,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի