Տիկին Սիլվան որոշել է` մանկապիղծին Կանադա են տանելու. Ժողովուրդ
Գործարար Սիլվա Համբարձումյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել Կանադա:
Ըստ Համբարձումյանի`մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն այնտեղ կշարունակի ապաքինման գործընթացը:
“Այնպես որ, մինչեւ նրա կինը`Մադլեն Թաշճյանը, մտածում է դատական նիստերին ներկա լինել-չլինելու մասին, այդ ընթացքում պլանավորում են նաեւ Սերոբին երկրից դուրս հանել”,-ասել է Համբարձումյանը:
“Ժողովուրդը” հիշեցնում է, որ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Սիլվա Համբարձումյանի` պահանջելով ներողություն խնդրել եւ 1 լումայի փոխհատուցում տալ: Վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Ս.Համբարձումյանը հայտարարել էր, թե 1999-ի դեպքերի վերաբերյալ տիկին Մադլենը ցուցակ կհրապարակի, եթե ամուսնուն խիստ պատիժ տան:
Թերթի թղթակցի այն հարցին, թե որտեղից է տեղեկացել, որ Ս. Տեր –Պողոսյանին Հայաստանից տեղափոխելու են Կանադա` տիկին Սիլվան ասաց. “Գտել են, որ իրեն էնտեղ պետք է վիրահատեն, քիմիա, բանը էնտեղ պետք է անցնի”,-գրում է “Ժողովուրդը”: