11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Տիկին Նաղդալյանը չգիտի, տիկին Սիլվան արդեն տեղյակ է

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե կանանցից ով է ընդգրկվելու ՀՀԿ համամասնական ցուցակում:

Միայն նշեց, որ  նաեւ մարզային կառույցներից էլ կանայք կլինեն ցուցակում: “Առաջիկայում ամեն ինչ կճշտվի, եւ կիմանանք ով որ տեղում է լինելու”,-ասաց տիկին Նաղդալյանը:

 

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այս անգամ ՀՀԿ համամասնական ցուցակում գործարար կանանց են նախապատվությունը տալու: Մասնավորապես, ՀՀԿ-ի ցուցակում լինելու է գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նա, հիշեցնենք, հանրությանը առավել հայտնի դարձավ Սյունիքի հանրապետական մարզպետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:

Նշենք, որ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մտածում է, թե որ կուսակացության մեջ է մտնելու եւ արդեն կայացրել է որոշումը: Այս մասին նա կհայտարարարի առաջիկա օրերին կայանալիք մամուլի ասուլիսում:

Հետաքրքիր է, որ տիկին Սիլվան արդեն տեւական ժամանակ է չի պատասխանում հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ