26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ընդունել է աղքատության դեմ պայքարող ԵՀԽ Ալյանսին

Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ‘’Եկեղեցիների համատեղ գործողություն’’ Ալյանսի (ACT Alliance) սոցիալ-հոգեբանական խմբի անդամներին` ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի:

ԵՀԽ ‘Եկեղեցիների համատեղ գործողություն’ Ալյանսի գործունեությունն ուղղված է աղքատության հաղթահարմանը եւ արտակարգ իրավիճակների աղետալի հետեւանքների վերացմանը ողջ աշխարհում: 2010թ-ին կազմակերպությունն ստեղծեց սոցիալ-հոգեբանական աջակցության խումբ, որի հիմնական գործառույթներն են սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը ծանր հոգեվիճակում հայտնված մարդկանց՝ աղետների դիմակայման ու նրանց իսկ մասնակցությամբ դրանց հետեւանքների վերացման աշխատանքներում։

Հանդիպմանը խմբի անդամներն ուրախություն հայտնեցին խմբի տարեկան ժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար, ապա  Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին եռօրյա ժողովի արդյունքները:

Այնուհետեւ Ալյանսի մարդասիրական առաքելությանը գնահատանքով անդրադարձավ Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Կլոր սեղան հիմնադրամի եւ Ալյանսի համագործակցության առիթով` ընդգծելով համատեղ իրականացվող բարեգործական ու կարողությունների զարգացման ծրագրերի կարեւորությունը։

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խմբին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աշխատանքը, ինչպես նաեւ այդ ոլորտում ձեւավորված համագործակցությունը Քույր Եկեղեցիների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ