Լինդսի Լոհանը նվեր է խնդրել աճուրդում
Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը վերջերս այցելել է մի բարեգործական աճուրդ Նյու Յորքում, որտեղ նա ծանոթացել է կանադացի մի բիզնեսմենի հետ:
Որոշ ժամանակ անց նա ուղարկել է իր օգնականին` հարցնելու կանադացուն` արդյոք նա չի նվիրի իրեն վաճառքի հանված ադամանդներով ժամացույցը: Սակայն բիզնեսմենն ընդամենը ծիծաղել է նման առաջարկի վրա:
Աճուրդը, որը վարել է Սառա Ջեսիկա Փարքերը, հավաքել է 1,4 մլն դոլար: Ինքը` Լինդսին, իր ներկայությունն այնտեղ բացատրել է նրանով, որ ինքը հնարավոր է Էլիզաբեթ Թեյլորին մարմնավորի կենսագրական ֆիլմում, իսկ Թեյլորը ժամանակին ներդրում է կատարել այն հիմնադրամում, որը կազմակերպել է աճուրդը:
Աճուդից հետո 25-ամյա աստղը մոր` Դինա Լոհանի ուղեկցությամբ երեկույթի է գնացել “Double Seven” գիշերային ակումբում: