08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հերոյինն այլեւս չի սպառնա մարդկանց

Մեքսիկայի առողջապահության նախարարը հայտնել է, որ կառավարությունը համապատասխան արտոնագիր է տվել հերոյինի կախվածությունից ազատող  պատվաստանյութին` կրծողների վրա հաջող փորձից հետո: Հաջորդ քայլն է լինելու փորձարկումը մարդկանց վրա:

Պատվաստանյութի հեղինակներն են հոգեբուժության Ազգային ինստիտուտի աշխատակիցները: Նրանց խոսքով` պատվաստանյութը մարդկանց կօգնի ազատվել ոչ միայն հերոյինից, այլ նաեւ կոկայինից:

Պատվաստանյութը գործում է`  իմունային պատասխան առաջացնելով: Արդյունքում` հերոյինը մուտք չի գործում նյարդային համակարգ եւ  ուղեղի  ընկալիչներ: Կրծողների վրա կատարած փորձը ցույց է տվել, որ պատվաստնյութի ներարկումը կանխում է թմրանյութը հերթական անգամ ընդունելու ցանկությունը:

Սպասվում է, որ մարդկանց մոտ նույն արձագանքը կլինի, քանի որ այս միջոցը վերացնում է թմրանյութի “հաճելի” էֆեկտը: Մասնագետների խոսքով` նույնիսկ թեթեւ դեղաբաժինը հանգստություն է բերում եւ կարող է նույնիսկ քնելու ցանկություն առաջացնի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ