04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մադոննան ցնցող շոու է ներկայացրել /վիդեո/

Մադոննան ելույթ է ունեցել ամերիկյան ֆուտբոլի Սուպեր Գավաթի եզրափակչի ժամանակ: Այս անգամ նա հանդես է եկել իբրեւ գլադիատոր: Նույնիսկ անհարմար հագուստը եւ բարձր կրունկները չեն խանգարել երգչուհուն դժվար պարային շարժումներ կատարել:

Եզրափակչին ելույթ են ունեցել նաեւ երգչուհիներ Քելլի Քլարքսոնը, Բլեյք Շելդոնը եւ Միրանդա Լամբերտը: Նրանք կատարել են ազգային օրհներգը եւ “America the Beautiful” երգը:

Սուպեր Գավաթի ժամանակ ելույթ ունենալը մեծ պատիվ է յուրաքանչյուր արտիստի համար: Նման պատվի են արժանացել Փոլ Մաքքարտնին, U2-ն, Փրինսը, Բրյուս Սփրինգսթինը, Ջենիթ Ջեքսոնը եւ Ջասթին Թիմբերլեյքը:

Ոչ մի ուրիշ իրադարձություն ԱՄՆ-ում չի հավաքում այնքան հանդիսատես, որքան Սուպեր Գավաթի հեռարձակումը: Խաղին հետեւում է գրեթե  110 մլն մարդ:

http://youtu.be/v2uDs_IOoKw

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ