20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նախագիծը հակասում է Սահմանադրությանը. Ռաֆիկ Պետրոսյան

Այսօր խորհրդարանում  “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե բանակին պետք է զերծ պահել քաղաքականությունից:

Henaran.am-ն  արդեն տեղեկացրել էր, որ օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում արտակարգ ռեժիմի ժամանակ եւ սահմանում է , թե որ դեպքում եւ ինչպես պետք է օգտագործվեն  բանակի ստորաբաժանումները: Հղում անելով ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթին, որը սահմանում է, որ  զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո,   Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ ներկայացված նախագիծը հակասահմանադրական է:

“Զինված ուժերի  օգտագործման վերաբերյալ թեկուզ և 0 տոկոս ձեր առաջարկությունը չպետք է ընդունվի, որովհետև այն հակասահմանադրական է, հակասում է Սահմանադրությանը”,-ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերն ամբողջությամբ ի զորու են կանխել հնարավոր զարգացումներն արտակարգ իրադրության պայմաններում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ