22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քննարկվում է Տիգրան Մեծի արձանի տեղադրման հարցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանադակագործ Համլետ Մատինյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց արքա Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել և այդ հարցը ներկայացնել  Երևանի ավագանու գեղարվեստական հանձնաժողովի քննարկմանը:

Ոգևորվելով այն գաղափարից, որ Հալլեի գիսաստղի ամենահին պատկերը քանդակված է Հայոց Տիգրան Մեծ արքայի դրամի վրա` մ.թ.ա. 83 թվականին` Անտիոքի նվաճման առիթով, քանդակագործ Հակոբ Հակոբյանը երկար ժամանակ աշխատել է և այն հուշակոթողի վերածելու նախագիծ է կազմել:

Տիգրան Մեծի հատած այս դրամը նշանակալի արժեք ունի համաշխարհային մշակութային գանձարանում, և մեծ հետաքրքրություն ու արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհի գիտական և մշակութային անցուդարձում, ինչը անհետևանք չի թողել նաև հայ մշակութային կյանքը:

Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ