13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր կրթական հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ‘Dasaran.am’ կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն է տալիս քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կիրառել ծրագիրն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը:

Ծրագիրը թույլ է տալիս կայքում հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով կրթական համակարգում ընթացող  բարեփոխումների ծրագրերը, նշել է, որ կայքի նախաձեռնությունը կարևոր քայլ է համակարգի գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ և պատրաստակամությունն է հայտնել աջակցել ու սատարել նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

‘Գործնականում արդեն տեսնելով ծնողների եւ ուսուցիչների գոհունակությունը`վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ դպրոցներում լիարժեքորեն կապահովվի գործունեության թափանցիկությունն ու հնարավորություն կտա ամրապնդել ծնող-դպրոց-պետություն համագործակցությունը’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ