15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցը քաղաքականացվել է. վարչապետը դաղեց ԲՀԿ-ին եւ շոյեց

“Այն, որ նախագիծը խփում է աղքատ խավերին, բացարձակ սուտ է: Այս օրինագծի նպատակն է խոշոր գործարքներին վերաբերող կանխիկ շրջանառությունը դարձնել վերահսկելի եւ թափանցիկ: Ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը հենց կանխիկ շրջանառության  նվազեցումն է խոշոր գործարքների ժամանակ”,-այսօր ԱԺ-կառավարութուն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի բոյկոտած օրինագծին:

Վարչապետը հետեւելով ՛՛մահակի եւ բլիթի՛՛ ավանդական մեթոդին՝ բացահայտ քննադատեց ԲՀԿ-ի վերջին օրերի պահվածքը, միաժամանակ պահպանելով կոռեկտության չափից ավելի չափաբաժին:

Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է երեք միլիոն դրամից  բարձր արժեք ունեցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ` բանկերի միջոցով: Նախագծի ընդդիմախոսը` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, նշում է, որ այսպիսով կառավարությունը նպատակ ունի հարստացնել բանկերին:

Վարչապետն ասաց, որ ՀՀ բնակչության ինսունհինգ տոկոսն ընդհանրապես նման  գործարքներ տարվա ընթացքում չի անում եւ խոսքը վերաբերվում է միայն խոշոր գործարքներին:

“Այն մեկնաբանությունները, թե  սա ուղղված է ֆինանսական եւ բանկային համակարգի հարստացմանը, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, ընդհակառակը այս օրենքը բեռ է դնում բանկերի վրա, որովհետեւ պարտադրում է բանկերին, որ նրանք սեփական միջոցների հաշվին բանկերում տեղադրեն սպասարկման տերմինալներ եւ այդ սպասարկումն իրականացնեն անվճար, այսինքն՝ ոչ մի գումար չի  գանձվելու անկանխիկ գործարքներից”,-շեշտեց վարչապետը:

Դիտարկմանը, թե այս դեպքում ինչպես կարելի է մեկնաբանել կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.”Մենք մեր գործընկերների եւ ընդդիմախոսների հետ պետք է լինենք խիստ ընդգծված հարգալից եւ մեր վերաբերմունքը հենց այդպիսին է:

Մեր գործընկերները ցանկանում են կարեւորել այս հարցը եւ օգտագործում են այն գործիքները, որոնք ունեն: Մենք շատ հարգալից ենք վերաբերվում այն քաղաքական ակցիային, որ իրականացնում են մեր գործընկերները:

Բնականաբար, մենք մեր հերթին փորձում ենք պատասխանել այդ ակցիաներին”:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ այդ ակցիային ամենալավ պատասխանը տվեց խորհրդարանը` իր բնականոն աշխատանքով եւ տասից ավելի ընդունված օրինագծերով:

“Կարծում եմ, որ այսօր այդ հարցը գտնվում է քաղաքական դաշտում, որովհետեւ օրինագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն գրավոր կամ բանավոր, չի հնչել ԱԺ-ում:

Դա նշնանակում է , որ հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ, եւ որ մենք այդ հարցը կքննարկենք քաղաքական դաշտում,-վարչապետն այսպես պատասխանեց այն հարցին, թե պատրաստվում է արդյոք կառավարությունը հետ բերել մերժված օրինագիծը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն բացահայտ առճակատման գնացին այն բանից հետո, երբ նախօրեին ԲՀԿ-ն չքվեարկեց “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագիծը:

Հավելենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ ավել ոչ պակաս գլխավորում է Հայաստանի օլիգարխների ցանկը :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ