10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 19, 2012

ԶՈւ մահվան ելքով դեպքերն ակնհայտորեն նվազել են. ցուցանիշները զինդատախազին դեռ չեն գոհացնում/վիդեո/

ՀՀ զինված ուժերում 2011 թվականին արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա ընթացքում  արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված 36 դեպք, 2010 թ. 54 դեպքի դիմաց: Արձանագրված դեպքերից  30-ը կատարվել է  հանցագործության հետեւանքով, այդ թվում 10-ը` հակառակորդի կողմից կատարված: “Մենք […]

Հոլիվուդում որոշել են շներին մրցանակ շնորհել /վիդեո/

Հոլիվուդում հատուկ  “Colden Collar Award” կինոմրցանակ է սահմանվել ֆիլմերում եւ հաղորդումներում հանդես եկող շների համար: “Ոսկե դնչկալ” մրցանակին հավակնող շների անունները հայտարարվել են հատուկ արարողության ժամանակ, որը վարել են դերասանուհի Պենելոպա Էնն Միլլերը եւ Ուգգի անունով շնիկը, ով խաղացել է “Արտիստ” ֆիլմում: Շների համար նախատեսված մրցանակը սահմանել է  “Dog News Daily” պորտալը, որը նախատեսված է […]

Օտարալեզու ֆիլմերի “Օսկար”-ի հավակնորդները

Ամերիկյան կինոակադեմիան պաշտոնապես հայտարարել է “Օտար լեզվով լավագույն ֆիլմ” անվանակարգում հավակնորդ ֆիլմերի ցանկը: Դրանք են` կանադական “Մսյո Լազար”, գերմանական “Պինա”, դանիական “Սուպերդասական”, իրանական “Նադերի եւ Սիմինը բաժանումը”, իսրայելական  “Նկատառում”, մարոկկոյական “Օմարն ինձ սպանեց”, լեհական “Մթության մեջ”, թայվանական “Ծիածանի ռազմիկները”, բելգիական “Հաստագլուխը” ֆիլմերը: Այս կերպ “Օսկարի” նախընտրությունները հաստատվեցին, քանի որ ֆավորիտների թվում են կրկին հայտնվել բարձր […]

Վրացի գործընկերը պատասխանեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակին

Վրացական  “Պիրվելի” լրատվական գործակալությունը հունվարի 18-ին իր երեկոյան թողարկման մեջ նշել է, որ Վրաստանի ԱԺ փոխխոսնակ Փրիդոն Թոդուան վճռականորեն հերքել է “Новости-Армения”-ի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Բաքվում գտնվելով ինքը հայտարարել է, որ “Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ այդ իրենց հողերն են”: “Պիրվելի”-ի հետ հարցազրույցում Փ. Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. “Ես նման բան չեմ […]

Հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունների խորհրդարանական խոսնակ Էրիկա Շտայնբախը հայտնել է, թե հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Շտայնբախն ընդգծել է, որ իր եւ իր կուսակցական ընկերների համար ավելի քան ակնհայտ է, որ նման իրողություն եղել է, սակայն քիչ հավանական է, որ մյուս խմբակցություններն էլ կողմ կքվեարկեն […]

Դուրյանի գանգի մասին հարցը ցնցել է Հասմիկ Պողոսյանին

“Այսօր, երբ ես գալիս էի կառավարության նիստին, ինձ շատ զարմանալի մի հարց տվեցին, որը ինձ ցնցեց: Պետրոս Դուրյանի  համար տեղ չի գտնվել Պանթեոնում եւ այդ իսկ պատճառով մենք որոշել ենք գանգը ամփոփել պատի մեջ: Շինծու, արհեստական, անհասկանալի բզզոցներ են: Ընդհանրապես այդպիսի խնդիր չկա”,-այսօր լրագորղենրի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` անդրադառնալով  Պետրոս […]

Էրդողանը զերծ է մնացել Հրանտ Դինքի գործով մեկնաբանություններից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը թուրքական “Kanal D” հեռուստաընկերության եթերում խոսել  է Հրանտ Դինքի սպանության գործով ստամբուլյան դատարանի որոշման մասին: Որոշումը դեռեւս պետք է քննարկվի Վճռաբեկ դատարանում: Վարչապետը նշել է, որ Վճռաբեկ դատարանը կարող է այլ որոշում կայացնել, այդ պատճառով էլ առայժմ կարիք չկա մեկնաբանություններ անել: “Հավատում եմ, որ այս գործի վերաբերյալ արդար որոշում կկայացվի”,-ասել […]

Ես տեղյակ չէի … Մարգար Օհանյանը դատական նիստից հետո խոսեց լրագրողների հետ /վիդեո/

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Նկատենք, որ նա ինչպես միշտ այս անգամ էլ դատական նիստերին ներկայացել էր մարտական տրամադրությամբ: Նույնիսկ դատական նիստի վերջում նա փորձում էր իր դիտարկումները անել հաջորդ նիստը նշանակելու վերաբերյալ: Ավարտից հետո մինչ դահլիճից դուրս գալը Մարգար Օհանյանը հասցրեց զրուցել […]

Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ եվրոպական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Հանդիպման ընթացքում շոշափվել են հակամարտության լուծման հեռանկարները: Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Անդրկովկասի երկրների միջեւ հարաբերությունների հետ: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված