09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Օտարալեզու ֆիլմերի “Օսկար”-ի հավակնորդները

Ամերիկյան կինոակադեմիան պաշտոնապես հայտարարել է “Օտար լեզվով լավագույն ֆիլմ” անվանակարգում հավակնորդ ֆիլմերի ցանկը:

Դրանք են` կանադական “Մսյո Լազար”, գերմանական “Պինա”, դանիական “Սուպերդասական”, իրանական “Նադերի եւ Սիմինը բաժանումը”, իսրայելական  “Նկատառում”, մարոկկոյական “Օմարն ինձ սպանեց”, լեհական “Մթության մեջ”, թայվանական “Ծիածանի ռազմիկները”, բելգիական “Հաստագլուխը” ֆիլմերը:

Այս կերպ “Օսկարի” նախընտրությունները հաստատվեցին, քանի որ ֆավորիտների թվում են կրկին հայտնվել բարձր գեղարվեստական որակը որոշակի կոմերցիոն պոտենցիալի հետ համատեղող ֆիլմեր:

Հավանաբար այդ պատճառով է, որ համաշխարհային կինոմարաթոնում տեղ չեն գտել զանգվածային ցուցադրության համար չնախատեսված ֆիլմեր, ինչպիսիք են թուրք Նուրի Ջեյլանի “Մի անգամ Անատոլիայում” կամ հունգարացի ռեժիսոր Բելլա Տարի “Թուրինյան ձի” կինոնկարները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ