10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶՈւ մահվան ելքով դեպքերն ակնհայտորեն նվազել են. ցուցանիշները զինդատախազին դեռ չեն գոհացնում/վիդեո/

ՀՀ զինված ուժերում 2011 թվականին արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով, նախորդ տարվա ընթացքում  արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված 36 դեպք, 2010 թ. 54 դեպքի դիմաց: Արձանագրված դեպքերից  30-ը կատարվել է  հանցագործության հետեւանքով, այդ թվում 10-ը` հակառակորդի կողմից կատարված:

“Մենք կարող ենք արձանագրել մահվան ելքով դեպքերի 33 տոկոս նվազում եւ առնվազն 40 տոկոս նվազում հանցագործությամբ ուղղորդված դեպքերի”,-շեշտեց զինդատախազը:

Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է ծառայության անցնելու հետ կապված սպանության 2 դեպք` 2010-ին  արձանագրված սպանության 17 դեպքի համեմատ: Այս ցուցանիշը, զինդատախազի խոսքով, 2011 թվականին նվազել է 80 տոկոսով:

“Մեզ համար ամեն մի մահ եւ հատկապես հայ զինվորի մահը մեծ ցավ ու դժբախտություն է, սակայն ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում ակնհայտորեն նվազել են, եւ զինվորական դատախազությունը հետեւողականորեն շարունակելու է զինված ուժերում հանցավորության դեմ պայքարը”,- շեշտեց զինդատախազը:

Հիվանդության  հետեւանքով մահվան ելքով դեպքերը 2011 թ. անցած տարվա համեմատությամբ  նվազել են` հասնելով 3-ական դեպքի: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ ԶՈՒ արձանագրված ընդհանուր հանցագործությունները նվազել են 10 տոկոսով:

Հանցագործությունների թվի նվազումը  Գեւորգ Կոստանյանը պայմանավորեց ՀՀ զինդատախազության եւ ՊՆ կողմից իրականացված եւ իրականացվող համակարգային բնույթի աշխատանքներով: Ներկայացված ցուցանիշները, այսուհանդերձ, զինդատախազը գոհացուցիչ  չհամարեց:

“Սա եւս մեզ չի բավարարում եւ փաստում է, որ մենք դեռ անելիք ունենք թե ԶՈՒ, թե հասարակության մեջ”,-ասաց Գեւորգ Կոստանյանը` հավելելով, որ իրավասու մարմինները շարունակելու են հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
http://youtu.be/c456T923kMs

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ