15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Փաշինյանի գլխավորած երթը հասավ Նժդեհի հրապարակ

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցների հետ միասին լքեցին «Փեթակ» տոնավաճառի տարածքը եւ շարժվեցին դեպի Արշակունյաց պողոտա: Ոստիկանները շղթա կազմած փակել են «Երեւան Մոլ»-ի մուտքը, սակայն ցուցարարները չփորձեցին մտնել այնտեղ: Ցուցարարները «Հայրենիք» կինոթատրոնից թեքվեցին դեպի Գարեգին Նժդեհի փողոց եւ հասան Նժդեհի անվան հրապարակ: Փողոցով երթեւեկող մեքենաների վարորդները ազդանշաններով […]

Արշակ Վարդանյանին մակագրված «Սասնա ծռեր»-ի գործով նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռեր»-ի Արշակ Վարդանյանին մակագրված գործով դատական նիստի օրը հայտնի է: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Արամ Մանուկյանի եւ գործով անցնող եւս 10 անձի վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Նշենք, որ այս գործով արդեն երրորդ դատավորն է նշանակվում: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով […]

Փաշինյանը ուզում է սուջուխ գնել

«Իմ Քայլը» շարժման ցուցարարները «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում են: Այստեղ լարված իրավիճակ է, քանի որ ոստիկանները վանկարկում են, որ առևտրականները միանան իրենց, իսկ ոստիկանները շրջափակել են կենտրոնի մուտքն ու չեն թողնում Նիկոլ Փաշինյանին ու ցուցարարներին մուտք գործել:  Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3 մասնաշենքը: Ոստիկանները կարողացել էին բացել շենքի մուտքերը, այդ ընթացքում […]

Փաշինյանն իր կողմակիցների հետ մտավ «Սուրմալու» տոնավաճառ. իրավիճակը լարված է

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով Արշակունյաց պողոտայից մտան «Սուրմալու» տոնավաճառ: Նրանք վանկարկում են «գործադուլ»: Փաշինյանը հայտարարեց, որ այնքան քիչ է առեւտուրը, որ առանց այդ էլ գործադուլի մեջ եք: Այնուհետեւ ցուցարարները հասան «Փոթակ» տոնավաճառին, որի մուտքը ոստիկանները փակել էին, սակայն ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանների շղթան […]

Մյուս ոստիկանները նկատել են, որ լրագրողին ծեծում են և չեն արձագանքել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։  Henaran.am-ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմեց, որ տարածքում աշխատում էր՝ լուսանկարներ անում, հեռախոսով լուր թելադրում խմբագրությանը և նկարել է նաև քաղաքացիական հագուստով մի քանի անձանց։ Վերջիններս ոստիկանների, լրագրողների աչքի առաջ հարձակվել են լրագրողի […]

«Մենք չպետք է կորցնենք մեր հայրենակիցներին․ և՛ ոստիկանները, և՛ ցուցարարները մեր հայրենակիցներն են»

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ցավում եմ, որ իմ երկրում այսպիսի իրավիճակ է  ստեղծվել։ Ցավում եմ, որ մեր երկտասարդները չեն կարող նստել իրենց լսարաններում ու դաս անել, ցավում եմ, որ  մեր պատգամավորները փոխանակ օրենքներ մշակեն՝ ընկնում են գյուղերով, ճանապարհներով, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում ու ինչ պետք է լինի։ Մեր երկիրը  չպետք է այսպիսի վիճակում լիներ։ […]

Շտապ օգնության աշխատակիցները օգնություն ցուցաբերեցին Փաշինյանին

Կառավարական թիվ 3 մասնաշենքի առջև շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հավաքը: Շտապ օգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում ոստիկանների  գործողություններից տուժած մարդկանց:  Նիկոլ Փաշինյանը ևս շտապ օգնության մեքենայում օգնություն ստացավ՝ փոխեցին նրա ձեռքի վիրակապը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է […]

«Կարմիր բերետով ոստիկանը կոտրել է աղջնակի քիթը». Հանրապետության հրապարակում նոր զարգացումներ կան

«Կարմիր բերետով ոստիկանը կոտրել է աղջնակի քիթը: Արյունը չի լինում դադարեցնել»,-Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին դիմեց ցուցարարներից մեկը: Օսիպյանը նշեց, որ եթե ապացուցվի, ապա ոստիկանը կպատժվի: Նիկոլ Փաշինյանը շտապեց օգնել աղջկան: Օսիպյանը նշեց, որ բժիշկ կկանչի: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է […]

Քաղաքացին պառկեց ոստիկանական մեքենայի տակ. բախումներ կառավարության մոտ

Կառավարության շենքի մոտ արդեն բախումներ են: Ոստիկանությունը բերման ենթարկեց ուսանողական շարժման առաջնորդ Դավիթ Պետրոսյանին: Նա մինչև վերջ դիմադրում էր: Մի քաղաքացի մտավ ոստիկանական մեքենայի տակ, նրան չի հաջողվում դուրս բերել: Նա փորձում է իր քայլով պաշտպանել բերման ենթարկված ուսանողներին:

Փաշինյանը փորձում է շրջափակել Կառավարության շենքը. պայթունավտանգ իրավիճակ է

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները վաղ առավոտյան փորձեցին մոտենալ կառավարության շենքին, սակայն այստեղ բազմաթիվ  ոստիկաններն արդեն կենդանի շղթա են կազմել: Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սերժ Սարգսյանի առաջին նիստն է կառավարության շենքում, ուստի իրենք առավոտից շրջափակելու են կառավարական շենքերը եւ թույլ չտան, որ մարդիկ ներս մտնեն: Փաշինյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի