15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Թեժ իրավիճակ Ավետ Ավետիսյան փողոցում/տեսանյութ/

Քաղաքագետ Արթուր Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել: Տեսանյութի նկարագրում նշել է. «Ավետ Ավետիսյան փողոց …»: Հիշեցնենք, որ «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մեքենաներով փակել փողոցները:

Տիգրան Մազմանյանին երեքից ութ տարվա ազատազրկում է սպառնում.կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել ակտիվիստ Տիգրան Մազմանյանի նկատմամբ։ Նիստը կայացել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում։ Թեեւ «Ելք» խմբակցության հինգ պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել Մազմանյանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ռադիոյի շենքում կատարվածը միմյայն իր պատասխանատվությունն էր համարել, դատարանը վճռել է կալանավորել Մազմանյանին։ Ակտիվիստին մեղադրաք է առաջադրվել ՀՀ […]

Նվիրվում է Աշոտին. Փաշինյանը երթ է անցկացնում

«Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Հանրապետության հրապարակից։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երթը սկսելուց առաջ նշել է, թե երթը նվիրվում է ոստիկան Աշոտին։ Նա մանրամասնել է, որ Բաղրամյանում ակցիայի ժամանակ Աշոտ անունով մի ոստիկանի տատը և հայրը եղել են ցուցարարների շարքում, եւ նրանց հարևանը Աշոտին կոչ է արել միանալ ցուցարարներին։  

«Սիրելի Սերժ քո ժողովուրդը, քո հայրենիքը ունի քո կարիքը»

«Սիրելի Սերժ քո ժողովուրդը, քո հայրենիքը ունի քո կարիքը, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և արի Հայաստան, քո հայրենիքը սպասում է քեզ»,-քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դիմումը ուղղված է աշխարհահռչակ երաժիշտ, System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի Հիմնադիր Սերժ Թանկյանին: Փաշինյանի խոսքով` Թանկյանը կողմ է իր սկսած թավշյա հեղափոխությանը: Ավելի վաղ […]

Ո՞վ է տեսել, որ ազգային հերոսները գտնվեն բանտում. Ռուբեն Հախվերդյան

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ  ելույթով հանդես եկավ հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը, որը բեմ բարձրացավ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ:  «Բարեկամներ, ո՞վ է տեսել, որ ազգային հերոսները  գտնվեն բանտում, իսկ իրական ոճրագործները ղեկավարեն մեզ: Սա ոչ միայն զարմանալի ու քննադատելի է, այլ…: Ես կուզենայի մի բան էլ ավելացնել, եթե մենք հանում ենք Սերժին, բա որ […]

Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար. Արսինե Խանջյան

«Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար»,-այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում առցանց հեռարձակմամբ ելույթում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ «Եթե միայն գիտնայիք, թե այս ահին որքան կփափագեի կանգնել ձեր կողքին։ Ուրախ եմ, որ միասնաբար, քաջորեն կանգնած եք Երեւանի պետական շենքերի, կամուրջների վրա։ Հավատացեք, որ ուժը ձեր մեջն է»,- ասել է Արսինե Խանջյանը […]

Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:  Նա վերջին տարիներին այնտեղ է բնակվել: Այս մասին քիչ առաջ իր աջակիցներին հայտարարեց «Ելք»  խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մարտի 29-ին կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը […]

«Եթե պետք է զենք գործածեն, թող գործածեն». Փաշինյան

«Եթե պետք է զենք գործածեն, թող գործածեն»,-այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ընդգծելով, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը ապօրին է: Փաշինյանը նշեց, որ ինքը ժողովրդին բախումների չի տանում և երբ զգա, որ կարող է լարվածություն ստեղծվել, ապա կտեղափոխվի այլ վայր: Փաշինյանը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի Հիմնադիր Սերժ Թանկյանի հետ: Նշենք, […]

Փաշինյանը հանգստանում է. ցուցարարները պարում են

Այս պահին Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռության անդամները հանգստանում են Երևանի քաղաքապետարանի մերձակա այգում: «Ժողովուրդ, հիմա եկեք հանգստանալու Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում», – բարձրախոսով քայլերթի մասնակիցներին դիմելով հայտարարեց Փաշինյանը:  

«Իսակովի պողոտան ամբողջությամբ փակ է». Փաշինյանը հայտարարեց

«Իսակովի պողոտան ամբողջությամբ փակ է: Միացեք ժողովրդական հեղափոխությանը»,-քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի գլխավորած երթը շարունակվում է Իսակովի պողոտայով: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի