Հովհաննես Ազոյանը գրկեց Նիկոլին. հուզիչ էր /տեսանյութ/
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Արմեն Գևորգյանին ազատելու մասին: «Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի. 1. Արմեն Գևորգյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 2. Վարդան ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր […]
Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցն ավարտելով շարժվեցին դեպի ԱԳՆ շենք: Նրանք կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը: Փաշինյանը կոչ արեց կանգնել դռների դիմաց: Նա կոչ արեց ներսում գտնվողներին եւ միանալ իրենց պայքարին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ միասին 1-1,5 ժամ հեռանում են […]
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք […]
Արդեն հայտնել ենք, որ այսօր Կենտրոնի ոստիկանություն անչափահասներ են բերման ենթարկվել: Այս պահին արդեն անչափահասները ազատ են արձակվում: «Դէ քայլում էի, բռնեցին ու բերեցին: Ես ցույցի հետ կապ չունեմ»,-ասաց ազատ արձակվածներից մեկը: «Դէ, բռնել բերել են, ոչ մի բան չեմ արել»,-արդարացավ մյուս ուսանողը: Ուսանողները նշում են, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել:
Թուրքիան կստանա C-400 հակազենիթային հրթիռային համակարգերը Ռուսաստանից, բայց նրան չի թույլատրվի որևէ այլ երկրի տալ դրանից օգտվելու հնարավորություն. նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի զենք գնելու նախընտրություններին, ապա Իգոր Կորոտչենկոյի խոսքով՝ հիմա այդ երկիրը շատ լրջորեն է վերաբերվում […]
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր Ֆրանսիայի հրապարակում ուսանողների կոչ ուղղեեց: «Հենց ոստիկանները փորձում են մեզ հեռացնել, ապա առաջարկում եմ ուղղակիորեն պառկել»,-նշեց ակտիվիստը: Մանրամասները՝ տեսանյութում:
Այս պահին բողոքի երթ է անցկացվում նաև Գյումրիում: Այստեղի ուսումնական հաստատությունների ուսանողներ դասադուլ են հայտարարել: Գյումրիի ակադեմիական վարժարանի՝ երթ իրականացնող ուսանողներն ու դպրոցականները դուրս են եկել փողոց և հանդես են գալիս դասադուլի կոչերով: Ոստիկանական ուժերը փակել են վարժարանի դուռը և թույլ չեն տալիս ելումուտ անել: Վարժարանի մոտ թեժ իրավիճակը շարունակվում է:
























