15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Փաշինյանը կոչ արեց ուսանողների առաջ դռները չփակել/տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցները հետ կրկին Երևանի պետական համալսարանում են: Շենքի դիմաց նա հայտարարեց, որ իրենց հավաքի սկզբից տեղեկություններ կային, որ մի շարք ուսանողների առջև դռները փակվել են ուսանողների համար, և խոսքը նաև մարզերի համալսարանների մասին է: «Սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ստեղծած Հայաստանի կարևոր սիմվոլներից մեկն է: Մենք կոչ ենք անում բոլոր ռեկտորներին, ԿԳ […]

Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից. ԿԳՆ-ի կոչը

Նկատի ունենալով, վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասներիներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին,հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու  փորձերից:  Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը ևտարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելովուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը:

Բաղրամյան 26-ի շրջափակումն սկսված է (ֆոտո)

Ցուցարարները նախ պատ կազմեցին Ֆրանսիայի հրապարակում, ապա տեսնելով, որ տարածքում ոստիկաններ չկան, վազեցիրն Բաղրամյան պողոտայով: Նրանք վազելով հասան Բաղրամյան 26-ում գտնվող շենքի մոտ, որտեղ նախկին նախագահական, ներկայիս վարչապետի նստավայրն է: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք այստեղ եկել են պայքարելու, որպեսզի հեռացնեն Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: «Ամեն ինչ կարգին է, Բաղրամյան 26-ի շրջափակումն սկսված է և […]

Ֆրանսիայի հրապարակը կրկին փակեցին (ֆոտո)

Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին հայտարարեց, որ շարունակելու են կաթվածահար անել բնականոն ընթացքը, շարունակել թավշյա հեղափոխությունը: Լրագրողների հետ ճեպազրույցից հետո Փաշինյանն ու նրա աջակիցները պատ կազմեցին ու փակեցին Ֆրանսիայի հրապարակը:

Հարձակում Ռուսաստանի դպրոցներից մեկի վրա․ կան վիրավորներ /տեսանյութ/

Բաշկիրիայի Հանրապետության Ստրելիտամակի № 1 դպրոցում աշակերտներից մեկը դանակով հարձակվել է ուսուցչի եւ մյուս աշակերտների վրա։ Միջադեպի արդյունքում տուժել են ինֆորմատիկայի ուսուցիչը եւ 2 աշակերտուհի: Նրանցից մեկը հարձակվողից փախչելով՝ ցած է թռել երկրորդ հարկի պատուհանից: Հարձակումից հետո 9-րդ դասարանի աշակերտը նախ հրդեհել է դասարաններից մեկը, ապա փորձել է ինքնասպան լինել։ Նրան, տուժածների հետ միասին, հոսպիտալացրել են։ […]

Արցախում ականապայթյունից զինծառայող է զոհվել

Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության […]

Նույն հաջողությամբ նրանք Սերժ Սարգսյանին կարող էին հռչակել թագավոր, կայսր. թեժ իրավիճակ Հանրապետության հրապարակում/տեսանյութ/

  «Այսօր տեղի է ունեցել մի իրադարձություն, որը մի կողմից շատ զայրացնում է, մյուս կողմից ահավոր խնդալու է»,-այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության  պատգամավոր Արարատ Միրզոյանը։ «Մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում եւ Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ։ Նույն հաջողությամբ նրանք Սերժ Սարգսյանին կարող էին հռչակել թագավոր, կայսր […]

Ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք. Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրին

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի  ելույթի ժամանակ միջադեպ եղավ։ Ցուցարարներից մեկը հայտնեց, թե երկու հոգի «համը հանում են»։ «Էս Շմայսի բրիգադին հանեք ստեղից, առանց բռնության հանեք»,- հրահանգել է Փաշինյանը։ «Մենք գտել ենք այն մեթոդը, որով պիտի ծնկի բերենք Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը։ Այս շարժումը մի ղեկավար ունի, մի առաջնորդ, եւ այդ առաջնորդը […]

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ՝ կողմ՝ 77, դեմ՝ 17

Ազգային ժողովի նիստը վերսկսվեց 20 րոպե ընդմիջումից հետո, որը վերցրել էր «Ելք» խմբակցությունը:  Քվեարկության դրվեց վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրելու հարցը: Արդյունքում, 77 կողմ և 17 դեմ ձայներով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված, ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ 15-րդ վարչապետ: Ընտրվելուց հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին, որ […]

«Ելք»-ն ընդմիջում վերցրեց

Ազգային ժողովում ավարտվեցին վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները՝ ելույթները, հարցերը, ամփոփիչ ելույթը: Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վերցրեց 20 րոպե ընդմիջում: Վարչապետի միակ թեկնածուն, հիշեցնենք, Սերժ Սարգսյանն է՝ առաջադրված կոալիցիայի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի