25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ՝ կողմ՝ 77, դեմ՝ 17

Ազգային ժողովի նիստը վերսկսվեց 20 րոպե ընդմիջումից հետո, որը վերցրել էր «Ելք» խմբակցությունը: 

Քվեարկության դրվեց վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրելու հարցը: Արդյունքում, 77 կողմ և 17 դեմ ձայներով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված, ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ 15-րդ վարչապետ:

Ընտրվելուց հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին, որ չեն տառապում ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթով, ապա «Ելք» դաշինքին դիմեց՝ հույս հայտնելով, որ կդառնան լավ բարեկամներ:

«Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այնտեղ հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթն աչքիս ձեզ համար է հատկանշական»,-ասաց վարչապետ Սարգսյանը:

Նա հավելեց, որ եթե Գևորգ Գորգիսյանին ու մյուսներին թվում է, որ 90-ականներից էլ հետ ենք գնացել, ինչ կարող է ասել, թող այդպես էլ մտածեն: «Դուք ձեր ջանքերը գործադրեք, որ ձեր գործընկերոջը փողոցից բերելու, դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Մենք՝ մեր քաղաքական ուժը, ես անձամբ արյան ծարավ չենք ունեցել, մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե համարում եք, որ ցուցարարները պիտի գան ու Ազգային ժողովի շենքում նստեն ու օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումներն ու պատկերացումներն են, եթե ոչ, դուք հակառակ կողմում պիտի լինեք, ժողովուրդը չի կարող լինել օրինազանց: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին, բայց սա խորհուրդ  ընդամենը, ոչ դատավճիռ, ոչ պարտադրանք»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանն ասաց, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ավելի հանգամանալից կսկի խոսել խնդիրիների լուծումից: «Այժմ սկսվում է կառավարության ձևավորման փուլը, կառավարություն ձևավորելու փուլը երկիր չի տևի»,-նշեց Սերժ Սարգսյանն ու հաջողություն ու լավ տրամադրություն մաղթեց բոլորին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ