15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Երեկ ծեծված լրագրողին բերման ենթարկեցին

Հենց նոր Երևան-Աբովյան ավտոճանապարհին բռնի ուժով բերման ենթարկեցին  լրագրող Տիրայր Մուրադյանին, չնայած վերջինս ցույց տվեց իր բեյջը: Ոստիկանները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին իրավիճակը շարունակում է լարված մնալ:  Նշենք, որ լրագրողը երեկ ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց:  

«Ծերեր ջան հելեք փողոց». կոմունիստի կոչը

«Ծերեր ջան հելեք փողոց»,-քիչ առաջ հայտարարեց մի տղամարդ, ով նշեց, որ Կոմունիստական կուսակցության տարածքային բաժանմունքի ղեկավար է: Տղամարդը հայտնեց, որ Երևան մտնելու գիշերը իր տանը հյուրընկալել է «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով իր բակում տնկել է` հաղթանակի ծառը: Տղամարդը դիմեց բոլոր կոմունիստներին և փողոց դուրս գալու կոչ արեց: Նշենք, որ ցուցարարները փակել են […]

Ահազանգ. Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից

Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին արգելել են դուրս գալ դպրոցից: Քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկաններ դպրոցի բակում գտնվող աշակերտներին ստիպել են հետ վերադառնալ դպրոց և պատճառաբանում են, որ դպրոցից դուրս գալու համար ծնողների թույլտվությունն է պետք:  

Հունվարի 1-ից թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի

Կառավարությունը արդեն ծրագրել է, մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում՝ մարդկանց եկամտահարկը մի քիչ կնվազեցվի: Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների և նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Որպեսզի հստակ լինի, որ առօրյան նույնը չի մնացել, ապա պետք է ասեմ, որ իրական միջին […]

«10 հազար դոլարը դու վերցրու ու միացիր մեզ` Օսիպյան». նոր զարգացումներ

Քիչ առաջ ցուցարարները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեցին միանալ իրենց:  «10 հազար դոլարը դու վերցրու ու միացիր մեզ ` Օսիպյան»,-բղավեց ցուցարարը: Ավելի վաղ Վալերի Օսիպյանը դիմելով Փաշինյանին ասաց.«Մի քանի ժամ Ձեզ չեմ տեսել` կարոտել եմ Պարոն Փաշինյան»: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի […]

Երևանի բոլոր փողոցները բաց են

Այս պահին Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են, Henaran.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: «Բոլոր փողոցները երթևեկելի են, առավոտից փորձ է արվել մի քանի փողոց փակել, սակայն շատ կարճ ժամանակում երթևեկությունը վերականգնվել է», – ասաց Աշոտ Ահարոնյանը:

Հղի կինը` Նիկոլ Փաշինյանին

Գյուլբենկյան փողոցում քիչ առաջ արգելափակվել էր մի մեքենա, որի մեջ հղի կին կար: Փաշինյանը հավաստեց, որ կինը չի դժգոհում, քանի որ մեքենան ձայնային ազդանշաներով միացել է իր ղեկավարած շարժմանը: Մեքենայում գտնվող երիտասարդ կինը նշեց, որ բալիկին մանկապարտեզ էր տանում: Նա հավաստեց, որ չի դժգոհում, քանի որ ցույցերը հանուն ապագայի են: Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը […]

Գազի արտահոսք ու պայթյուն. կան տուժածներ (տեսանյութ)

Ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Բախվել են Մերսեդես մակնիշի երկու մեքենաներ:ՈՒժեղ բախումից մերսեդեսներից մեկը հարվածել է փողոցում կայանած ջրամատակարար ընկերության վթարավերացման բրիգադի բեռնատար մեքենային։ Գազի արտահոսք է եղել ու  հրդեհ է բռնկվել: Բեռնատարը եւ Մերսեդես մակնիշի մեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել են: Ուղևորներին հաջողվել է ժամանակին դուրս գալ տրանսպորտային միջոցից: Նրանցից երեքը մարմնական վնասվածքներով […]

Գյուլբենկյան փողոցում լարված է. այստեղ եկավ Փաշինյանը

Գյուլբենկյան փողոցում ոստիկանները կարողացան բացել փողոցը. վահաններով ու սաղավարտներով ոստիկանները շղթա կազմեցին: Մինչ այդ ոստիկանները բերման էին ենթարկել մի ակտիվիստի եւ բարձրացնելով տեղաշարժել փողոցը փակած մեքենաները: Այստեղ է ժամանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա ցուցարարների հետ փորձում է թույլ չտալ, որպեսզի ոստիկաններն էվակուատորը կարողանա տանել մեքենաները: Փաշինյանը բոլորին կոչ արեց գնալ գալ Գյուլբենկյան […]

Ոստիկանները բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների/տեսանյութ/

Ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին եւ եւս մի քանի ակտիվիստներին: «Մենք ձեզ սիրում ենք, վստահ եղեք, որ վաղ թե ուշ ամեն ինչ փոխվելու է: Սերժ Սարգսյանը չի կարող բոլորիս մատների վրա խաղացնել»,-հայտարարեց Սանասարյանը: Արդեն ոստիկանական մեքենայի մեջ նրա ձեռքից վերցրին հեռախոսը, որով նա ուղիղ եթեր էր մտել: Նշենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի