14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արշակ Վարդանյանին մակագրված «Սասնա ծռեր»-ի գործով նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռեր»-ի Արշակ Վարդանյանին մակագրված գործով դատական նիստի օրը հայտնի է: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Արամ Մանուկյանի եւ գործով անցնող եւս 10 անձի վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Նշենք, որ այս գործով արդեն երրորդ դատավորն է նշանակվում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ