25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը փորձում է շրջափակել Կառավարության շենքը. պայթունավտանգ իրավիճակ է

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները վաղ առավոտյան փորձեցին մոտենալ կառավարության շենքին, սակայն այստեղ բազմաթիվ  ոստիկաններն արդեն կենդանի շղթա են կազմել:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սերժ Սարգսյանի առաջին նիստն է կառավարության շենքում, ուստի իրենք առավոտից շրջափակելու են կառավարական շենքերը եւ թույլ չտան, որ մարդիկ ներս մտնեն:

Փաշինյանի աջակիցները իրար թև մտնելով շղթա են կազմել կառավարության երրորդ մասնաշենքի մոտ: Մարդկանց թիվը գնալով ավելանում է: Ոստիկանները փորձում են հեռացնել ցուցարարներին: Արդեն բերման ենթարկվածեր կան

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ