18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Համատարած թանկացումներ

ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքի շուկայում արձանագրել է թանկացումներ։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գնաճը կազմել է  2.6 տոկոս։  2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: […]

Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանովը՝ Օգտայ Ասադովին

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը, […]

ԱԺ 16 պատգամավոր ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու հայտարարության տակ (ցանկ)

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարության տակ այս պահին ստորագրել է 16 պատգամավոր: Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները. Աշոտ Արսենյան Ալիկ Սարգսյան Արտակ Սարգսյան Արման Սահակյան Տաճատ Վարդապետյան Հակոբ Գառնիկի Հակոբյան Շիրակ Թորոսյան Կնյազ Հասանով Արսեն Միխայլով Հարություն Կարապողոսյան Սամվել Ալեքսանյան Նահապետ Գեւորգյան Արայիկ Գրիգորյան Իշխան […]

Թռչող նռնականետ․ հայ-թեքը՝ հակառակորդի արկածախնդրությունների դեմ

Հայ ինժեներների անօդաչու սարքը РПГ-26 երկու ռեակտիվ լիցք է օդ բարձրացնում ու տեղափոխում է մինչև ութ կիլոմետր հեռավորության թիրախի մոտ,տեղեկանում ենք armeniasputnik.am-ից։ Հայ ինժեներները կամիկաձե դրոններին պատասխան են պատրաստել։ Նրանց անօդաչուն կարող է մի քանի կիլոմետր թռչել, տանկին հարվածել ու վերադառնալ։ Այն կարելի է կառավարել հեռավորության վրա, վահանակի ու էկրանի միջոցով։ Նորույթը ցուցադրել են Երևանում […]

Հասկանո՞ւմ եք չէ, տիկին Աննա Հակոբյան, թե դա ինչ է նշանակում

Երևանում անցկացվում էին կին-առաջնորդների թրեյնինգներ, որոնց արդյունքներով մասնակիցներ պետք է ընտրվեին՝ Հայաստանը ներկայացնելու համար: Մասնակիցների քվեարկության արդյունքում 4-հոգանոց խմբի մեջ Վրաստանում կին-առաջնորդների սեմինարին մասնակցելու համար ընտրվեցի նաև ես: Քանի որ մինչ այդ ավարտել էի արդեն առաջնորդության ինստիտուտը, Թիֆլիսի սեմինարից մոտավոր ակնկալիքներ ունեի: Սակայն պարզվեց, որ այնտեղ մեզ լրիվ այլ բան է սպասվում: Սեմինարին մասնակցում էին […]

Շարմազանովը Թուրքիայում խոսել է նոր մարտահրավերի մասին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված […]

Սրանք էի՞ն «հակահեղափոխականները», սովորական մորթապաշտներ են

Սրանք էի՞ն «հակահեղափոխականները»։ Սովորական մորթապաշտներ են, ինչը պետք էր ընդամենը ցույց տալ, ում համար դա վաղուց պարզ չէր։ Հակահեղափոխականները միացան հեղափոխականներին, հիմնական խոսակցությունն առջևում է, արդեն առանց մանիպուլյացիաների։ Հիմա խնդիրն ավելի է բարդանում, ո՞րն է լինելու եկող ԱԺ ընտրությունների ժամանակ քննարկումների թեման։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, վարագույրը դեռ չի իջել։ Հույս ունեմ, որ չեղած հակահեղափոխությունից […]

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը /լրացված/

Կառավարությունում քիչ առաջ մեկնարկել է Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան հանդիպումը։ հանդիպումը, որի օրակարգում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է։ Կառավարության շենքին են մոտեցել նաեւ  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը և ԱԺ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը : Հիշեցնենք,  որ այսօր Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում տեղեկացնելով հանդիպման մասին, հայտարարել էր. «Կարծում եմ` խոսակցությունը կլինի պաշտոնական […]

Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ Հայաստանում պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում։ ԱԺ փոխնախագահի հայտարարությունում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ […]

Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում սահմանախախտ է հայտնաբերվել

Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայնաբերել են սահմանախախտ։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ՀՀ պաշտպանության ննախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայնաբերել են սահմանախախտ։ Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Ի դեպ, այս տեղեկությունը հրապարակելուց հետո Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ  ՀՀ պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի