18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից». պաշտոնական Բաքվի ճշգրտումները

Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության ու կայունության, իսկ դա առաջին հերթին նշանակում է «հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:  Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի կայուն զարգացման կարևորագույն հարցերից է, ասել է Մամեդյարով: Նա նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ անցկացրած 2 […]

Երեք նոր մարզպետ

ՀՀ կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ լրացրեց մարզպետների թափուր մնացած հաստիքները։ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։    

Կկայանա Փաշինյան-Թրամփ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցը։ «Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումների կայացմանը։ Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, […]

Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ գումարել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:   ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին:   Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն […]

Նախկին փոխոստիկանապետը սիրով ընդունել է հեղափոխական իշխանության առաջարկը

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ և ներկայումս Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։ Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանությունների օրոք, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։ Նա նշեց, որ մարզպետի […]

Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է վճարել այդ գինը

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն»  նախաձեռնության  համահիմնադիր Հայկ Այվազյանը ուշագրավ բացահայտում է արել ՀՀ և Կանադայի վարչապետներին գուլպաներ նվիրած դիզայներ Էդուարդ Քանքանյանի ինստագրամի էջից: Ներկայացվում է մի լուսանկար, որի վրա գրված է. «Բոլորը ողջունելի են, Վաշինգտոն, եկեղեցի, ԼԳԲՏ»։ «Կանադայի վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում պղծեց Կանադան, օրենքով ամրագրելով տարբեր տեսակի պղծություններ, լինելով այդ պղծությունների ակտիվ գովազդողը և ջատագովը։ Նա հայտարարեց, որ […]

«Ջհանդամ, թե էրեխու բերնից կկտրի, զատո հակահեղափոխությունը չի գա»

Երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ասեց՝ մենք սպիտակ ենք մյուսները սև, երևաց որ նա ձյունաթույր բարի Ձյունանուշիկի ու սև չար կախարդի մասին հեքիաթը կարդալուց(կամ մաման է կարդացել քնելուց առաջ) էս կողմ գիրք չի բացել։  Իսկ երբ նա արդեն քաղաքապետի պաշտոնում իր 1-ին օրը ասեց, թե ուղեվարձի թանկացումը պետք է դնել հանրաքվեի, պարզ դարձավ որ 82 […]

Հրաժարվել են մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունից երեք հոգի ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել: Նրանցից Սրբուհի Ղազարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը կշարունակեն աշխատել որպես վարչապետի խորհրդականներ, իսկ Տրդատ Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ:    

Մոսկվայում կայացել է Արա Բաբլոյանի և Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հոկտեմբերի 12-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի