18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումա

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումայի նախագահին։ Նրանց բողոքը կապված է հայտնի ռուս կանանց՝ Արցախ այցի հետ, հաղորդում է Trend.az-ը։ Հոկտեմբերի 7-ին Արցախ այցելած ռուս կանանց թվում էին գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը։ Նրանք Արցախ են այցելել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում։ Արցախ այցելած ռուս […]

Նախկին նախագահը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: Քոչարյանը եւս մի ուշագրավ հայտարարություն է արել, թե չի հավակնում ՀՀ վարչապետի պաշտոնին, նաեւ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արըահերթ ընտրություններին՝ չի հասցնում: «Եթե քաղաքականություն ես վերադառնում, հարկավոր է մտածել այդ մասին»,- ասել է Ռ. Քոչարյանը՝ պատասխանելով  հարցին՝  պատրաստվո՞ւմ […]

Կառավարությունը պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել /տեսանյութ/

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց՝ 2018 թ.-ի ՀՀ կառավարության հաստատած գործունեության ծրագրում նախատեսված չեն քանակական ցուցանիշներ, որից կբխի 2019 թ.-ի պետական բյուջեն:  «Ըստ էության ՀՀ կառավարությունը 2019 թ.-ի պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել»,-նշեց Պարսյանը: Տնտեսագետի բնորոշմամբ՝ 2019 թ.-ի պետբյուջեն համեստ է,  ծառայելու […]

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռիչարդ Միլսի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։  «Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը, հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում, և այդ ելույթն առանձնացել է յուրատեսակ անմիջականությամբ: ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան […]

Քոչարյանը դիմել է ՔԿ–ին՝ միջնորդելով իրեն տուժողի կարգավիճակ տալ գաղտնալսման գործով

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս մասին հայտնել են  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։ «Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, […]

Հայաստանում օտարերկրյա ներդրումները 91 մլնից իջել են 9 մլն դոլարի /տեսանյութ/

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» հրապարակած տվյալները։ Ներկայացվեց նաեւ Հայաստանի տնտեսական ցուցանիշները: Տեսանյութը՝ yerevan.today-ի

Հայաստանում ամեն 10-րդ մարդը սոված է պառկում քնելու /տեսանյութ/

Հայաստանում ամեն 10-րդ մարդը սոված է պառկում քնելու, քանի որ ընթրիքի փող չունի: Այս մասին հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ը աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ աշխարհի 7 միլիարդ բնակչության 2 միլիարդը, այսինքն՝ ամեն երրորդ մարդն աղքատ է: Որպես աղքատության պատճառ սոցիոլոգը նշում է տնտեսական եւ սուբյեկտիվ-հոգեբանական. ասում է՝ մարդիկ ծույլ […]

Արմեն Աշոտյանի նամակը Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն վարչապետ, Վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն եմ ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը: Այն Հայաստանի […]

Հովիկ Աբրահամյանի եղբայրն ազատ է արձակվել

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝  Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, որին պատկանող տարածքում մեծ թվով զենք-զինամթերք էին հայտնաբերել, մի քանի ամիս անազատությունից հետո կալանքից ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատել են Հատուկ Քննչական ծառայությունից: Հենրիկ Աբրահամյանը կալանքից ազատ է արձակվել  5 մլն դրամ գրավի դիմաց։  Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու համար ( […]

Հայ-թուրքական սահմանի խախտման երրորդ դեպքը

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի: ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի