18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել

Հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժը […]

Սուտ կա, որ ճիշտ արժի, վախ կա, որ մահ արժի

Երեւանի ամենացավոտ խնդիրներից մեկը տրանսպորտն է, այն ուղղակի անտանելի է, զզվելի…Միայն առավոտյան հնամաշ, կեղտոտ երթուղային տաքսի կամ ծանրությունից մի կողմ թեքված ավտոբուս խցկվելուց ու մի ոտքի վրա աշխատավայր հասնելուց հետո կարելի է ատել  ամեն ինչ, աշխատանքն  էլ, քաղաքն  էլ, քաղաքապետին էլ… Որ վիճակը սարսափելի է գիտեր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գիտի նաեւ նորընտիր քաղաքապետ Հայկ […]

Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը: «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը: Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար

Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ Գիտակցելով, թե Եվրամիության համապատասխան կառույցների կողմից ինչպիսի ճնշումներ են շարունակաբար գործադրվում Հայաստանի Հանրապետության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վրա՝ միասեռականների իրավունքների իրավական ամրագրման, պղծությունների քարոզչության նպատակով (ԵԽԽՎ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Խտրականության մասին օրենքի նախագիծ, նոր քրեական օրենսգրքի 197 հոդված, ՀՀ-ԵՄ համաձայնագրի 84-85 հոդվածներ): Միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը […]

Կրակոցներ Վանաձորում. մարդիկ են հոսպիտալացվել

Վանաձորում կրակոցներ են հնչել։ Հրազենային վիրավորումով  3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի մանրամասների և վիրավորների վիճակի մասին դեռևս չի հաղորդվում։ Հանգամանքները պարզվում են։     

Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում լիագումար նիստի ընթացքում նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին հայտարարեց Մադագասկարի Սենատի նախագահ Ռիվո Ռակոտովաոն: Հայաստանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. ՀՀ վարչապետ

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին, ՖՄԿ Երևանի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր […]

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղար Միքայել Ժանը ծաղկեպսակ դրեցին Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Իրենց երկրների անունից հյուրերը հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Դրանից հետո պետությունների ղեկավարները կժամանեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացմանը, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-ին և 12-ին։ Գագաթնաժողովին ներկա կլինեն Էմանուել Մակրոնը, Ջասթին Տրյուդոն, Շառլ Միշելը, այլ հյուրեր։ Գագաթնաժողովին կմասնակցեն […]

Փաշինյանը նշել է իր հրաժարականի օրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հրաժարական կտա: Այս մասին «Ֆրանս 24» հեռուստաընկերությանն ասել է Փաշինյանը: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ին: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- նշել է վարչապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի