18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ֆրանսիայի նախագահը ժամանել է Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանել է Երեւան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մակրոնը Հայաստան է եկել աշխատանքային այցով՝ հոկտեմբերի 11-12-ը մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։ Նշենք, որ ավելի վաղ հայտնում էին Հայաստան Մակրոնի այցի մասին, որը պետք է կայանար մինչեւ ՖՄԿ-ի գագաթաժողովը։ Ֆրանսիական աղբյուրի […]

Շարմազանովը արձագանքել է թուրքական մամուլում տարածված լուրերին

Անթալիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արձագանքել թուրքական է մամուլում տարածված այն լուրերին, թե իբր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում վեճ է ծագել իր եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև: «Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իմ ելույթից հետո մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում, ոչ Ասադովը, ոչ Յըլդըրըմը չեն արձագանքել […]

Պավել Մանուկյանը ազատ կարձակվի. դատարանը որոշեց

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց  Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդությունն ու փոխեց Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Դատարանի դեպոզիտ հաշվին մեկ մլն դրամ վճարելուց հետո Մանուկյանն ազատ կարձակվի։ Նշենք, հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը […]

Երեւան կժամանեն Կանադայի եւ Քվեբեկի վարչապետները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի վարչապետ Ֆրանկո Լեգաուլը հոկտեմբերի 10-ին կժամանեն Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, հայտնում է theprovince.com-ը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավել երկրի ղեկավար:  

Էմանուել Մակրոնը Երեւան կժամանի այսօր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելուհամար հոկտեմբերի 10-ին կժամանի Երևան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքից: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավելերկրի ղեկավար:  

Նոր մարզպետներ

 Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված էին Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզպետներին նշանակելու հարցերը։ Որոշման նախագծերը ներկայացրել էր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ։    

Այստեղ ոչ մի լավ բան չկա. Բագրատյանը կսթափեցնի՞ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես նշելով.  «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, […]

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը

Մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումներն է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները: […]

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարում է. «Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է: Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի