18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Գործ ունենք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ. ՀՅԴ

Հայտարարություն Սիրելի հայրենակիցներ. Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։ Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ […]

Ուժային կառույցները լավ չեն կատարել որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու իմ հրահանգը. ՀՀ վարչապետ

Ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, որ պետք է որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պառկեցնել ասֆալտին, այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախօրեին, երբ ցուցարարներն արդեն հեռանում էին խորհրդարանի հարակից տարածքից, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցողները հայհոյանքներ են […]

Ամեն ինչ անելու են, որպեսզի տապալեն այդ օրենքի ընդունումը, ընդհուպ խորհրդարանն են փորձելու ցրել. Iravunk.com

«Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության   նախաձեռնությունը» հանդես էր եկել ասուլիսով ու հայտարարել,  որ մշակել են  միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ եւ որպես օրենսդրական   նախաձեռնություն` այն կներկայացնեն Ազգային ժողովին: Կարճ ժամանակ անց արձագանքներ եղան խորհրդարանից, որին էլ հաջորդեց այն, որ վերոնշյալ նախաձեռնության  գրասենյակում խուզարկություն կատարվեց` ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի  գաղտնալսման հետքերը փնտրելու պատրվակով: Անդրադառնալով իրադարձությունների այսպիսի զարգացմանը` Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, «Համահայկական  ծնողական կոմիտեի»  հիմնադիր  անդամ  ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ  նախ հիշեցնում է այս  ամենի  նախապատմությունը: – Նախկին իշխանությունների օրոք Հայաստանը մի վեկտոր բռնեց, որն ուղղված էր մեր ազգային ինքնության լիկվիդացմանը: Այն սկսվեց գենդերային օրենքի ստորագրությամբ, հետո մի շարք օրենսդրական փաթեթներ մենք տապալեցինք համատեղ պայքարով, ինչը հեշտ չէր, որովհետեւ մեր պետությունը կառավարվում է: Ինքս ականատես […]

Հրաժարական է ներկայացրել

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գերարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: […]

Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին կալանքի տակ մնացած ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ենթարկվեց դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացվելով նիստերի դահլիճից։ Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ […]

Անկուսակցական մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արմավիրի անկուսակցական մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որում մասնավորապես ասված է. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ:  Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի […]

Գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել է Ազգային ժողովի այգին

Անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել է Ազգային ժողովի այգին: Տեղեկությունը Henaran.am -ի հետ զրույցում հաստատեց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը:  «Վնասվել են Ազգային ժողովի այգու խոտածածկ տարածքը, ծաղիկները, կուտակվել է մեծ քանակությամբ աղբ», -ասաց  Կնյազ Սարոյանը: Կնյազ Սարոյանն ասաց, որ այս պահին ապակիներ կոտրելու եւ մեքենաներ վնասելու մասին տեղեկություններ […]

«Սասնա Ծռեր»-ը մտահոգիչ է համարում Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ: Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի և ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում: Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու և նրա հետ ժողովրդի կամքի […]

Արմեն Սարգսյանը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի