06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին կալանքի տակ մնացած ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ենթարկվեց դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացվելով նիստերի դահլիճից։

Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը, ով հայտնեց, որ այս պահից սկսած հայտարարում է  հացադուլ.«Մինչև դատարանն իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չփոխի, հացադուլը չեմ դադարեցնի։ Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ, հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերում մեզ։

Հայտարարում եմ հացադուլ և չեմ դադարեցնի մինչև չազատվեմ կալանքից։ Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»։

Դատարանում հացադուլ հայտարարեց նաև կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը, նշելով, որ մինչև չազատվի կալանքից այն չի դադարեցնի։ 

Դատավոր Մակյանն ասաց,որ իր նախագահությամբ ինչ արվել է արվել է օրենքի սահմաններում և պետք չէ դատարանի հետ խոսել սպառնալիքի լեզվով.«Ճնշումներով մի խոսեք դատարանի հետ, նախ հորդորում եմ չգնալ նման քայլի, իսկ եթե ոչ, դա ձեր իրավունքն է»։

Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ