06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուժային կառույցները լավ չեն կատարել որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու իմ հրահանգը. ՀՀ վարչապետ

Ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, որ պետք է որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պառկեցնել ասֆալտին, այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախօրեին, երբ ցուցարարներն արդեն հեռանում էին խորհրդարանի հարակից տարածքից, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցողները հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվե՞լու են։

«Այս միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։ Եթե պատշաճ կերպով դա կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի, և ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ եթե պարզվի, որ ՀՀԿ-ական պատգամավորն իսկապես այդպիսի պահվածք է դրսևորել, ուրեմն լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է Հայաստանում։

«Երեկ ես զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձանից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները, որ ԱԺ պատգամավորների և հատկապես՝ Հանրապետական պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք։ Այս առումով իսկապես մենք ունենք պրոբլեմ։ Եվ, եթե պարզվի, որ որևէ պատգամավոր և որևէ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձ, այդպիսի պահվածք է դրսևորում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից և ես հույս ունեմ՝ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարաված կզգան դրանից և չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ