18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայրը բռունցքներով հարվածել է փոքրիկի դեմքին. մանրամասներ Արմավիրի դաժան սպանությունից

Դատարանը բավարարել է մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելը մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումից

 Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, հնարավոր է, հանդիպեն։ «Մինչև տարվա վերջ, ամենայն հավանակությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  

Ադրբեջանը գնդակոծում է հայկական գյուղերը, երբ երեխաները դպրոցում, մանկապարտեզում կամ բակում են. Հայտարարություն

Սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը:    Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների […]

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովն իր հերթական նիստերը սկսեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր խոսքում նշեց. «Երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ, մեծ արտիստ, մեր ազգի մեծ զավակ Շառլ Ազնավուրը: Մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը: Իհարկե, կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորս հնարավորություն ունեցել ենք շփվելու նրա հետ, […]

Էյֆելյան աշտարակը ոսկեզօծվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (Տեսանյութ, լուսանկար)

Էյֆելյան աշտարակը ներկվել է ոսկեգույն երանգով՝ ի հիշատակ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Այսօր երեկոյան ժամը 21.30-ին (Երևանի ժամանակով 23.30) Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Կհնչեն նրա ամենագեղեցիկ կատարումները, նրա դիմանկարը կհայտնվի մեծ էկրանների վրա: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կլինի ոսկեգույն», – ասվում է մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոյի հայտարարության մեջ:

Մահացել է Շառլ Ազնավուրը

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr-ն: Այս բոթը հայտնվել է Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին: Ինչպես գրում է gala.fr-ը, նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:     Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ […]

Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը կհանդիպեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Հանդիպման տեղի ու ժամի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեռևս չունեն հստակ սահմանված […]

Աշնանային արձակուրդներ

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

Ալիեւի պատասխանը Փաշինյանի դիֆերամբներին

Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների  պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար: Եւ մինչ ՀՀ վարչապետը դիֆերամբներ է ձոնում Ադրբեջանի գործընկերոջը՝ վերջինիս կրթվածության եւ բարձր որակակն հատկանիշների առնչությամբ, Իլհամ Ալիեւը չի շտապում հրաժարվել իր մշտական ձեռագրից: Շաբաթ օրը` Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի