18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Փաշինյանն ու Ալիեւը մի քանի բառ են փոխանակել /տեսանյութ/

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, Թուրքմենստանի փոխվարչապետը:

Ռեյտինգային ընտրակարգը հանվել է. Politik.am

«Ընտրական նոր հայեցակարգի կազմման աշխատանքները գրեթե ավարտվել են: Մնացել են որոշ տեխնիկական հարցեր, որոնք այսօր հանձնաժողովը կքննարկի»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգի վերջնական տարբերակը հանրությանը կներկայացվի երկուշաբթի: Ռեյտինգային ընտրակարգը հանվել է: Նոր հայեցակարգում չեն լինի անակնկալներ: Ինչպես նշում է Իոաննիսյանը, ամեն ինչ կլինի այնպես, […]

ՄԽ համանախագահները զգուշացրել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման վտանգների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակերում առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահների հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ […]

«Ելք»-ը փլուզվում է

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա մասնավորապես նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը  հաստատել է տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող առաջիկա ապագայի մասին […]

«Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր գալիս ա». սեւազգեստ մայրերը դժգոհ են /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների մայրերը պնդում են՝ չնայած նոր իշխանություններն ասում էին «ինչ-որ բան դեպի դրականը կգնա»,  բանակում ոչինչ էլ չի փոխվել: «Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր, շրջում, գալիս ա: Ոչ մի բանից տեղյակ չի: Ինձ մի հոգի չի ասել, որ վատ ա վիճակը: Կան զորամասեր, որ […]

Գտնել մաֆիային. թանկացումներ կան ոչ միայն գյուղմթերքի, այլեւ կաթնամթերքի շուկայում

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ թանկացումներ իսկապես կան: Հակոբյանի խոսքով՝ ամենաքիչ թանկացած բանջարեղենը սմբուկն է. դա բացատրվում է նրանով, որ այն սեզոնին ավելի երկար է լինում: «Թանկացումներ կան ոչ միայն գյուղատնտեսական մթերքների, այլև կաթ կաթնամթերքի շուկայում: Նրանք շատ մեղմ ձևով և կարծես անտեսանելի կաթնամթերքի գները աստիճանաբար բարձրացրին»,-փաստեց Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ […]

Տարածքային կառավարման նախարարի հաղորդումով քրեական գործ է հարուցվել

Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացված […]

Մարդասիրական սկզբունքներով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի  հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ: Ձեռք բերված տվյալների համաձայն` 16-ամյա  Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը` Թուրքիայի Հանրապետությունից […]

Քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի […]

Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: «Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային համաժողովների շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նախարարները հանդիպել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի