18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը: Արցախում հրավիրված ասուլիսում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցը համապարփակ ներկայացնում է դեպքերը, օրինակները՝ կապված հայատյացության հետ: «Այս զեկույցը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հայատյացության օրինակները ներկայացվում են իրավական համատեքստում: Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող խնդիր […]

Հայկ Մարությանի առաջին քայլը

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ և գծատեր, չի լինի գեթ մեկ «Գազել» մակնիշի երթուղային տաքսի: Այս մասին նա գրառել  է «Ֆեյսբուք»-ի հանրագրում: «Սիրելի երևանցիներ, մոտ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր: Չի լինի […]

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. կա զոհ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ըստ աղբյուրի՝ «կիսլառոդի» պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել քննչական մարմինները, որոնք այժմ պարզում են պայթյունի պատճառը և մահացածի ինքնությունը։ Ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 12:05–ին հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ թթվածնի […]

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր առաջընթաց. 168.am

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր առաջընթաց՝ առևտրային հարաբերությունների, ներդրումների զարգացման համար: Այս մասին ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:, տեղեկացնում է 168.am-ը:  «Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ևս մեր կողմից դիտարկվում են որպես հզոր խթան, առաջընթաց: Տեսնում ենք, որ նոր կառավարության […]

Միկրոավտոբուսները շրջափակել են կառավարության շենքը

Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն այսօր առավոտից  միկրոավտոբուսները կայանել են ՀՀ կառավարության շենքի առջեւ ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վարորդները հրաժարվում են սպասարկել Արմավիր-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղին՝ պատճառաբանելով, որ իրենց համար նոր խոչընդոտներ են ստեղծվել։ Երթուղայինի վարորդները բողոքում են, որ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական փոխադրամիջոցներ են աշխատում՝ տաքսիներ, անհատ վարորդներ, որոնք անօրինական կերպով […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  25-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 6-7 աստիճանով: Երեւան քաղաքում […]

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում […]

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, գրում է Minval.az-ը։  Ռազմական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է իրականացրել» և տեղեկություն տարածել Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի մասնակցությամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու մասին: «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ […]

Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն:  «Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու  համար», – ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Թե ի՞նչ գործով է Երանոսյանը կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այդ մասին տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ։

ՀՀ վարչապետի սիրո ուղերձը ՄԱԿ-ի գագաթաժողովին /տեսանյութ/

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի