«Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր գալիս ա». սեւազգեստ մայրերը դժգոհ են /տեսանյութ/
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների մայրերը պնդում են՝ չնայած նոր իշխանություններն ասում էին «ինչ-որ բան դեպի դրականը կգնա», բանակում ոչինչ էլ չի փոխվել:
«Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր, շրջում, գալիս ա: Ոչ մի բանից տեղյակ չի: Ինձ մի հոգի չի ասել, որ վատ ա վիճակը: Կան զորամասեր, որ լավ ա , բայց դիրքերում շատ վատ ա: Երեխեքը սոված են, անկոշիկ»,-Henaran.am-ին պատմում են սեւազգեստ մայրերը:
Նրանց խոսքով՝ իրենք դիմել են Կառավարությանը, Արարատ Միրզոյանին էլ են նամակ գրել, հասկանում են, որ բոլորի նամակները չեն կարող միանգամից կարդալ, բայց հարցնում են՝ ինչքան կարող են սպասել:
«Հաշվի են առնում միայն այն, որ զինվորները զորամասի ներսում են լինում, բայց դիրքերում կանգնելով՝ ամբողջ գիշեր նրանք սովածանում են: Մի բան պիտի ուտեն էդ երեխեքը: Ի՞նչ ուտեն բա:»,-դժգոհում են ծնողները:
Ավելին՝ տեսանյութում: