27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գտնել մաֆիային. թանկացումներ կան ոչ միայն գյուղմթերքի, այլեւ կաթնամթերքի շուկայում

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ թանկացումներ իսկապես կան: Հակոբյանի խոսքով՝ ամենաքիչ թանկացած բանջարեղենը սմբուկն է. դա բացատրվում է նրանով, որ այն սեզոնին ավելի երկար է լինում:

«Թանկացումներ կան ոչ միայն գյուղատնտեսական մթերքների, այլև կաթ կաթնամթերքի շուկայում: Նրանք շատ մեղմ ձևով և կարծես անտեսանելի կաթնամթերքի գները աստիճանաբար բարձրացրին»,-փաստեց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ դրանով պետք է զբաղվի տնտեսական մրցակցության հանձնաժողովը: Հակոբյանը նկատեց՝ կան ապրանքներ, որոնց գները նվազել են՝ շաքարավազը:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ նշեց՝ գների փոփոխությունը շուկայում բնական երևույթ է, բայց ինքը կարծում է, որ ոռոգման ջուրը իր նպատակին ամբողջությամբ չի հասնում, ինչն էլ կարող է թանկացումների պատճառ դառնալ. «Ես կարծում եմ Հայաստանում կա ջրի մաֆիա: Պետք է հետևել, քանի որ և նախկին և ներկայիս իշխանություններն էլ ասում էին, որ կան ջրային կորուստներ, բայց երբեք չէին ֆիքսում թե որտեղից  են այդ կորուստները »,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ