06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ելք»-ը փլուզվում է

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա մասնավորապես նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը  հաստատել է տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող առաջիկա ապագայի մասին այս առումով»,- նշել է Վահան Կոստանյանը:

Նախօրեին Էդմոն Մարուքյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Երեւանի քաղաքապետի ընտրությունները վստահության հանրաքվեի վերածելու համար, նշելով, որ եթե ի սկզբանե չհայտարարվեր, որ սա քաղաքապետի ընտրություն է, որտեղ քննարկվելու է քաղաքային տնտեսության խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, իրենք էլ կկանգնեին Փաշինյանի կողքին՝ վերջինիս վստահության հանրաքվեի կողմնակիցներով: Միայն թե, ըստ Մարուքյանի, Փաշինյանը կեղծ միֆեր է ստեղծում ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ էյֆորիկ ֆոնի վրա ավելացնում իր ընտրազանգվածը՝ մյուսներին թողնելով ձեռնունայն:

Հավելենք, որ քաղաքական-փորձագիտական որոշ շրջանակներ նկատում են, որ ԵԼՔ-ի փլուզմանը կհաջորդի մեկ այլ ուժի ստեղծում, որն ըստ էության Փաշինյանի իշխանության երկրորդ ուժը կդառնա՝  վերցնելով ԲՀԿ-ի կարգավիճակը ՀՀԿ-ի իշխանության օրոք:

Այս առումով ուշագրավ է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունների երեկոյան  «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը շտապեց շնորհավորել  «Իմ քայլ»-ին հաղթանակի կապակցությամբ: Ոմանք  Զեյնալյանին մեղադրեցին անվճռականության մեջ, քանի որ վարչապետ Փաշինյանը բացի իրենցից մյուս քաղաքական ուժերին պիտակավորել էր որպես սեւ ուժեր: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ