18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Նա, որ գիտեր պատմության ողբերգությունը, հնչեցրեց այն, ինչ փորձում էին լռեցնել. Էմմանուել Մակրոնը՝ Ազնավուրին ու հայերին

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հուզիչ գրառում է արել Թվիթերում. «Շառլ Ազնավուրի միջոցով այսօր առիթ է հիշեցնել, թե ինչ ենք պարտավոր որպես ազգի հայերին, որոնք, փախչելով իրենց երկրից, եկան հզորացնելու մերը»: «Շառլ Ազնավուրը Հայաստանի որդին էր, դեսպանը, ընկերը: Նա, որ գիտեր Պատմության ողբերգությունը, հնչեցրեց այն, ինչ փորձում էին լռեցնել»: Հղումը, որ արձագանքեք https://twitter.com/EmmanuelMacron?s=09 Տեսանյութը՝ «Ազատության»  

Նա միակ մարդն է, ում արձանը Հայաստանում կանգնեցվել է կենդանության օրոք. Փաշինյանի ելույթը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը

Հայաստանի Ազգային հերոսի կոչում նա վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար, Ֆրանսիայում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ […]

Թե ինչպես մեկ օրում իրողություն փոխվեց վարչապետի խորհրդականի համար /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։ «Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական են գնահատում գործարարները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների […]

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա նշեց, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել: «Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի ներկայացրել։ […]

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության շուրջ նախանշված դրական միտումները

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության շուրջ նախանշված դրական միտումները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բոլոր դրական միտումները», – ասել է դիվանագետը: «Այժմ կարևոր է նրանք զարգացնելը և չվնասել դրանք անզգույշ հռետորաբանությամբ, ինչը, ցավոք, վերջերս ևս տեղի է ունենում»: «Մենք մեր կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք այդ դրական միտումներին », -ընդգծել է Զախարովան: Սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը   հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Կողմերը պայմանավորվել են հաջորդ ամսվա ընթացքում շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները:

Միհրան Պողոսյանի և Ավշարի Արայիկի վարորդներն ու թիկնապահները բերման են ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանություն նյութեր են նախապատրաստվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ՀՀ պատգամավորներ են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը կփոխանցվեն և դրանց կտրվի իրավական գնահատական:  Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ միջադեպի առիթով 5 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում՝ նշված պատգամավորների վարորդները և թիկնապահները: Չի բացառվում՝ գործով զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Այդ մասին այսօր […]

Եղանակային կտրուկ փոփոխություն

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների […]

Ծառուկյանը երեկոյան հանդիպում է նշանակել

Գագիկ Ծառուկյանը երեկոյան կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքիիր էջում տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն […]

Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում ներառված է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը կքննարկվի դռնփակ: «Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի», – հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե հարցը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում քննարկվելու է դռնփակ եւ կառավարության նիստում եւս կլինի նույն ռեժիմով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի