23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռիչարդ Միլսի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։ 

«Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը, հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում, և այդ ելույթն առանձնացել է յուրատեսակ անմիջականությամբ: ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշակի ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, նույնիսկ հպարտությամբ», – ասել է Զախարովան ու հավելել. «Ասես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որը նրա խոսքով «Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է»։ 

Ըստ Զախարովայի, Միլսն ինչ-որ պահի հասկացել է, որ այն չի խոսում, ինչ որ պետք է, և հրաժեշտի ուղերձում հայ ժողովրդին մաղթել է «վերահսկել կառավարության գործունեությունը», ինչպես նաև նշել է, որ ԱՄՆ հավելյալ ֆինանսական միջոցները կուղղվեն հասարակության ու բնակչության աջակցմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ