23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում ամեն 10-րդ մարդը սոված է պառկում քնելու /տեսանյութ/

Հայաստանում ամեն 10-րդ մարդը սոված է պառկում քնելու, քանի որ ընթրիքի փող չունի: Այս մասին հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ը աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ աշխարհի 7 միլիարդ բնակչության 2 միլիարդը, այսինքն՝ ամեն երրորդ մարդն աղքատ է: Որպես աղքատության պատճառ սոցիոլոգը նշում է տնտեսական եւ սուբյեկտիվ-հոգեբանական. ասում է՝ մարդիկ ծույլ են, ճկուն չեն, չեն հարմարվում տնտեսական համակարգային փոփոխություններին: 

Հայաստանում պաշտոնական թվերով արձանագրված մոտ 30 տոկոս աղքատներից 13-ից 17 տոկոսն իրեն աղքատ չի համարում: ՀՀ բնակչության 35 տոկոսն ապրում է աշխատավարձով, 17 տոկոսը՝ նպաստներով, թոշակներով, 5 տոկոսը, սոցիոլոգի խոսքով՝ զոքանչի բնակարանը, ավտոմեքենան, տան սպասքը վաճառելով, 12-ից 15 տոկոսը դրսից՝ մասնավորապես Ռուսաստանից եկող տրանսֆերների հաշվին: 

https://www.youtube.com/watch?v=pQHaAyDzTqs

Աղքատության դեմ արդյունավետ պայքար Ադիբեկյանի խոսքով՝ մեր երկրում տարվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ մինչեւ 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Սոցիոլոգը հայ հասարակության խնդիրը աղքատության դեմ պայքարում համարում է պակաս գործունյա լինելը: Մարդիկ սպասում են, թե ով պետք է աշխատանք տա իրենց: 

Մանրամասներին ծանոթացեք տեսանյութերում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ