27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել /տեսանյութ/

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց՝ 2018 թ.-ի ՀՀ կառավարության հաստատած գործունեության ծրագրում նախատեսված չեն քանակական ցուցանիշներ, որից կբխի 2019 թ.-ի պետական բյուջեն: 

«Ըստ էության ՀՀ կառավարությունը 2019 թ.-ի պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել»,-նշեց Պարսյանը:

Տնտեսագետի բնորոշմամբ՝ 2019 թ.-ի պետբյուջեն համեստ է,  ծառայելու է գոյատևման և նախկին պարտքերը փակելու համար. «Այս բյուջեյի ծախսային  մասը կազմում է 1 տրիլիոն 614 միլիարդ դրամ , որը նախորդ  տարվա համեմատ ավել է 149 միլիարդ դրամի չափով: Մենք չունենք կտրուկ բյուջետային և եկամուտների աճ, մասնավորապես հարկային եկամուտների գծով»,-շեշտեց նա:

Վերջինս հայտնեց ՝ 2019 թ.-ի ընթացքում նախատեսվում է մոտավորապես 154 միլիարդ դրամի չափով ավելացնել եկամտային մասը, ինչը, ըստ էության, թույլ չի տա կրճատել ստվերային տնտեսությունը:

Պարսյանն ընդգծեց՝ բյուջեի հիմնական ծախսային և եկամտային մասի ապահովող գործոն է հանդիսանալու 2019 թ-ի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ձեռք բերվող մոտ 450 միլիոն դոլարի վարկային միջոցները:  

Փորձագետը նշեց, որ եթե 2018 թ.-ի դեկտեմբերի  31 -ի դրությամբ ունենալու ենք 7 միլիարդ 50 մլն դոլարի չափով արտաքին պարտք, ապա 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կունենանք  7,5 միլիարդ դոլարի չափով արտաքին պարտք. «450 մլն դոլարի պարտքը հիմնականում ուղղվելու է նախկինում ձեռք բերված վարկային միջոցների մարմանը»:

Դիտարկամնը՝ պետք է սպասել ստվերային տնտեսության նվազում կամ հարկային վարչարարության աճ 2019 թ.-ի ընթացքում, տնտեսագետը պատասխանեց.  «Նման բան պետք չէ սպասել: Սա պետք է դրդի Կառավարությանը վերանայել հարկային և մաքսային վարչարարությունը»,-ասաց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ