18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը. ՀՀ նախագահը դիմել է Էրդողանին

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի […]

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անգրագետ է /տեսանյութ/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կատարածը ոչ թե հեղափոխություն այլ՝ պարզագույն գործողություններով  իշխանափոխություն էր: «Հեղափոխություն նշանակում է եղած իրավիճակը և նախ և առաջ սահմանադրությունը փոխել: Ես շատ եմ ցավում , որ  պետք է ասեմ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անգրագետ է, անգրագետ են նաև նրա հետ աշխատողները՝ քաղաքականապես կատարյալ […]

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են. Շարմազանով

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. […]

Համաներումը պատժից կազատի նաև «Սասնա ծռերին». նախագիծը հրապարակվեց

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Համանեում հայտարարվել է   Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: Խորհրդարանում այս հարցով գլխադասային հանձնաժողովը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է: Նախագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում: Համաներման կիրառման շրջանակները Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել` . առավելագույնը երեք […]

Պատգամավոր կկալանավորվի. Փաշինյանի սկանդալային հայտարարությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում բացահայտեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը: «ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն […]

ՀՀԿ պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Նա ընդգծեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս […]

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց: Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր: Մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե: Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը: Հավելենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային […]

Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը։  Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հոկտեմբերի 22-ին տապալվեց՝  բավարար ձայներ չստանալով։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի