01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց: Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր: Մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:

Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը:

Հավելենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային ժողովում դատարանի անդամի ընտրություն է տապալվում: Մինչ այդ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել էր Ելիզավետա Դանիելյանի, իսկ ՍԴ անդամի պաշտոնում՝ Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Երկու դեպքում էլ քվեարկությանը մասնակցել էր անհրաժեշտ թվից քիչ պատգամավոր:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ