13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անգրագետ է /տեսանյութ/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կատարածը ոչ թե հեղափոխություն այլ՝ պարզագույն գործողություններով  իշխանափոխություն էր:

«Հեղափոխություն նշանակում է եղած իրավիճակը և նախ և առաջ սահմանադրությունը փոխել: Ես շատ եմ ցավում , որ  պետք է ասեմ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անգրագետ է, անգրագետ են նաև նրա հետ աշխատողները՝ քաղաքականապես կատարյալ անգրագետ»,-ասաց Հայրիկյանը:

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին կանգնած է ծանր հանցագործության առաջ, քանի որ իշխանություն է զավթել.«ՀՀ վարչապետի հրաժարականը հավասարազոր է վարչապետի տեղը թափուր մնալուն, որը Կառավարության մասին օրենքով նշանակում է՝ վարչապետի մահ: Ինչպե՞ս կարող է մահացած մարդը լինել վարչապետի պաշտոնակատար: Գտե՛ք Սահմանադրության մեջ այդ բառը: Վարչապետի պաշտոնակատար՝ նման բան չկա»,-ընդգծեց ԱԻՄ առաջնորդը: 

Հայրիկյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ կատարել արմատական փոփոխություններ. «Մենք Սահմանադրության փոփոխության նախագիծ ենք տալիս, իսկ նա դա դնում է մի կողմ ու զբաղվում է մանկապարտեզային  Ընտրական օրենսգրքով, Սերժ Սարգսյանի գրած օրենսգրքի իբր թե բարեփոխումներով»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ