27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համատարած թանկացումներ

ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքի շուկայում արձանագրել է թանկացումներ։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գնաճը կազմել է  2.6 տոկոս։ 

2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հանրապետության 4 քաղաքներում 2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սպառողական գներն աճել են 0.1-0.7%-ով, 6-ում գրանցվել է 0.4-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի, մսի, կաթնամթերքի, համապատասխանաբար, 2.2%, 2.3%, 4.9% գնաճը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին, 2017թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 19.2%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 2.2% գնաճ:

Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 0.1-6.6%-ով, 4-ում գրանցվել է 4.0-0.8% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 3.5%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին, 2017թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 2.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին, 2017թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 4.5%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 4.9% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 26.2% գնաճը:

2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է յուղերի ևճարպերի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.1%, ձկան և ծովամթերքի 0.3%, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.6% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին, 2017թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.4% գնաճ, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 6.1% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. սեպտեմբերին, 2017թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 15.4%, իսկ 2018թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնանկում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ