01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը /լրացված/

Կառավարությունում քիչ առաջ մեկնարկել է Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան հանդիպումը։ հանդիպումը, որի օրակարգում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է։

Կառավարության շենքին են մոտեցել նաեւ  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը և ԱԺ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը :

Հիշեցնենք,  որ այսօր Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում տեղեկացնելով հանդիպման մասին, հայտարարել էր. «Կարծում եմ` խոսակցությունը կլինի պաշտոնական և կառուցողական։ Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպում, քննարկում ունեցել ենք ու արձանագրել ենք, որ կա փոխըմբռնում»:

Ավելի ուշ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը Ֆեսբուքում գրեց.« Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ