27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թռչող նռնականետ․ հայ-թեքը՝ հակառակորդի արկածախնդրությունների դեմ

Հայ ինժեներների անօդաչու սարքը РПГ-26 երկու ռեակտիվ լիցք է օդ բարձրացնում ու տեղափոխում է մինչև ութ կիլոմետր հեռավորության թիրախի մոտ,տեղեկանում ենք armeniasputnik.am-ից։ Հայ ինժեներները կամիկաձե դրոններին պատասխան են պատրաստել։ Նրանց անօդաչուն կարող է մի քանի կիլոմետր թռչել, տանկին հարվածել ու վերադառնալ։ Այն կարելի է կառավարել հեռավորության վրա, վահանակի ու էկրանի միջոցով։ Նորույթը ցուցադրել են Երևանում DigiTec 2018 ցուցահանդեսի ժամանակ։

Սարքը РПГ-26 —ի երկու արկ է օդ բարձրացնում ու տանում է դրանք մինչև ութ կիլոմետր հեռավորության թիրախի մոտ։ Կրակելուց հետո այն հետ է գալիս տերերի՝ հայ զինվորականների մոտ։ РПГ-26-ից կարելի է կրակել մինչև 250 մետր հեռավորության թիրախի վրա։ Լիցքի զրահախոցելիությունը 440 միլիմետր է, այսինքն, այն կարող է անցնել տանկային զրահի միջով։

Ու, քանի որ հիմա օդից կրակելու հնարավորություն կա, ապա արկը կարելի է ցանկացած անկյան տակ թիրախավորել։ Այդ թվում՝ տանկի թույլ զրահապատված հատվածներում, որոնք միշտ չէ, որ հասանելի են ցամաքային մարտում։ Կարելի է արդյո՞ք այդքան ուժեղ զենքը տեղափոխել այդքան թեթև սարքով։ Այստեղ իրենց դերակատարություն են ունեցել РПГ-26-ի (որը լեգենդար РПГ-7-ի ժառանգն է) հայտնի հատկությունները։ Դրա արկը թռչում է վայրկյանում 144 մետր արագությամբ, բայց այդ հսկայական ուժի պարագայում համարյա հետհարված չունի։ Այդ պատճառով անօդաչուն կրակոցից գրեթե չի ցնցվում։

Սարքը միանգամից մի քանի տեսախցիկ ունի․ և՛ սովորական, և՛ջերմավիզորով։ Դրանց միջոցով կարելի է հակառակորդի տարածքին հետևել նաև գիշերը։ Ինքը՝ սարքը մթության մեջ գրեթե անտեսանելի է հակառակորդի հրետանու ու նույնիսկ ջերմավիզորների համար, պնդում է Արմեն Վարդանյանը՝ «КБ Икс» ընկերության մասնագետը, որը մշակել է տեխնոլոգիան։ Սարքն ունի նաև տրեքեր, որը թույլ է տալիս հետևել շարժվող թիրախին։ Հարվածը կարելի է հասցնել մեկ կոճակ սեղմելով հեռակառավարման վահանակից։

Ի՞նչը կարող է կործանել այս թռչող նռնականետը։ Կոնստրուկտորներն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը երկար են փնտրել այս հարցի պատասխանը։ Պարզել են. այն իսկապես կարելի է կործանել՝ բախտի բերումով։ Փորձարկումների ընթացքում ամենաանբարենպաստ պայմանն էին ստեղծել՝ երկարատև հրաձգություն. մի ամբողջ հրաձգային դասակ, իմանալով մեքենայի թռիչքի ուղղությունը, մեկ րոպե շարունակ թիրախային կրակ էր բացել դրա ուղղությամբ։ Դրանից հետո էր միայն հաջողվել այն կործանել։ Ընդ որում՝ անօդաչուն թռչում էր 50 մետրի վրա, երբ դրա առավելագույնը 250 մետրն է։

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: «Այսինքն՝ իրական պայմաններում այն եթե ոչ բացարձակ, ապա գրեթե անխոցելի է», — նշեց Վարդանյանը։ Ապահով է լինելու նաև մեքենայի կառավարումը. դրա համար ռադիոկապի հատուկ համակարգ է պատրաստվել։ Սակայն շուտով ինժեներները նաև անլար օպտիկական կապի մոդուլներ կհարմարեցնեն, որ ավելի դժվար լինի որսալ կամ խլացնել ազդանշանը։ Հիմա սարքը կարող է տեղափոխել ոչ միայն РПГ-26, այլև սպառազինության այլ տեսակ: Թե որը՝ չեն հայտնում ու չափազանց հետաքրքրասերներին խորհուրդ չեն տալիս պարզել։ Անհրաժեշտության դեպքում սարքի այս մոդիֆիկացիան պայթում է՝ բեկորներով խոցելով 400 քառակուսի մետր շառավիղով տարածք։ DigiTec ամենամյա ցուցադրությունը ներկայացնում է հայ-թեքի ձեռքբերումները Հայաստանում։ Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ-UATE)։

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ