26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովը Թուրքիայում խոսել է նոր մարտահրավերի մասին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված էր. Հայաստանը եվրասիական շուկային անդամակցելու հնարավորություն ունեցավ: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին գրանցվող տնտեսական աշխուժությունը նախևառաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ:

Կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը՝ ընդգծելով, որ վեհաժողովի լիագումար նիստը Երևանում կանցկացվի առաջին անգամ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: Ընդգծելով, որ այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նոր ցեղասպանությունները բացառելու համար պետք է դատապարտվեն նախկինում իրագործված բոլոր ցեղասպանությունները:

«Այսօր գտնվելով Թուրքիայում՝ ուզում եմ նշել, որ ժխտողականությունը նոր մարտահրավեր է Եվրասիա մայրցամաքի համար: Պետք է պայքարել ժխտողականության բոլոր դրսևորումների դեմ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ